Լրահոս

25.09.2025 11:01


Երևանում «MAN» մակնիշի թիվ 74 երթուղին սպասարկող ավտոբուսը վրшերթի է ենթարկել հետիոտնին

Երևանում «MAN» մակնիշի թիվ 74 երթուղին սպասարկող ավտոբուսը վրшերթի է ենթարկել հետիոտնին

Սեպտեմբերի 24-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։20-ի սահմաններում «MAN» մակնիշի թիվ 74 երթուղին սպասարկող, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը Խաղաղ Դոնի փողոցում՝ ժողովրդին ավելի շատ հայտնի «զոքանչի լեզու» շենքի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտնին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վարորդը փախուստի չի դիմել և վթարի վայրի դիմաց գտնվող «Ա Հ» խանութի աշխատակիցների հետ օգնության են հասել վրաերթի ենթարկվածին, տեղում առաջին բուժօգնություն ցուցաբերել, ապա զանգել շտապօգնություն։

Օպերատիվորեն ժամանած շտապօգնության հերթապահ բժիշկների խումբը վիրավորին տեղափոխել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վրաերթի ենթարկվածի ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ թիվ 74 երթուղին սպասարկում է Դավթաշեն 4-րդ թաղամասից մինչև Էրեբունի թանգարան։

Այս խորագրի վերջին նյութերը