Կարծիք

24.09.2025 19:14


Սրբազանի պատժի մասին տեղեկությունը Նիկոլը WhatsApp-ով կուղարկի դատավորին

Սրբազանի պատժի մասին տեղեկությունը Նիկոլը WhatsApp-ով կուղարկի դատավորին

Նիկոլի խամաճիկի կարգավիճակում հայտնված դատական համակարգը այսօր մեղավոր ճանաչեց Միքայել Սրբազանին շինծու քրեական գործով: Բայց պատժի ձևն ու չափը չհրապարակվեց: Սա ամենայն հավանականությամբ պայմանավորված է Փարաքարի սպանություններով:

Հավանաբար նստել, որոշել են, որ Սրբազանի նկատմամբ պատժի հրապարակումը կարող է էլ ավելի սրել բողոքական տրամադրությունները: Լավագույն տարբերակը ոտքերը կախ գցելն է: Կախված հանրային հուզումների ծավալից` Նիկոլը կորոշի, թե ինչպիսի պատիժ պետք է սահմանվի Սրբազանի նկատմամբ:

Դե պատժի մասին տեղեկությունն էլ WhatsApp-ով կուղարկի դատավորին, որ դահլիճում կարդա:

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը