Լոնդոնում Օքսֆորդ սթրիթի տոնական զեղչերի ժամանակ սպանել են 18–ամյա պատանու
Ինչպես հաղորդում է «BBC News»–ը, դեկտեմբերի 26–ին Լոնդոնում դանակի ստացած վնասվածքներից մահացել է 18–ամյա մի պատանի։
Դեպքը տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի գլխավոր առևտրային փողոցի՝ Օքսֆորդ սթրիթի «Foot Locker» խանութի դիմաց։ Սպանության պահին փողոցը լի է եղել մարդկանցով, որոնք զբաղված են եղել ամանորյա զեղչերով։
Ենթադրվում է, որ մետրոյի «Բոնդ սթրիթ» կայարանի մոտ բախում է տեղի ունեցել երկու խմբավորումների միջև։ Կատարվածի առնչությամբ ձերբակալվել է 9 մարդ։
Ավելի ուշ այդ նույն փողոցում դանակից վասվածք է ստացել 21–ամյա մեկ այլ երիտասարդ։ Նա տեղափոխվել է հիվանդանոց, և նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Կալանավորվել է 2 մարդ։ Ոստիկանությունը դեռևս չի կարող ասել, թե այդ երկու դեպքերը որևէ առնչություն ունե՞ն միմյանց հետ, թե՞ ոչ։