Քաղաքական

24.09.2025 07:59


Սպանվել է Փարաքարի համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանը (տեսանյութ)

Սպանվել է Փարաքարի համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանը (տեսանյութ)

Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։

ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են, որ նախնական տվյալներով կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը Փարաքարի համայնքի ղեկավար Վոլոդյա Գրիգորյանն է։

Լրագրող Լիա Սարգսյանը դեպքի վայրից տեղեկացնում է, որ զինված և դիմակավորված անձնինք ավտոմատներով անկանոն կրակ են արձակել Փարաքարի համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանի և նրա հետ գտնվող անձանց վրա:

Սպավնածներից մյուսը քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանն է։ Ոստիկանը սպանության պահին ծառայության մեջ չի եղել․ նա Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վոլոդյա Գրիգորյանի ընկերն է եղել և այդ պահին նրա հետ միասին է եղել։

Վիրավորն Արծրուն Գալստյանն է, նա վիրահատվել է, կյանքին վտանգ չի սպառնում։

Այս խորագրի վերջին նյութերը