Փաշինյանն Ադրբեջանի թեկնածուն է․ նա փորձում է իր կաշին փրկել. Ստեփան Դանիելյան
Նիկոլ Փաշինյանը գիտակցում է, որ ունի մեծ պատասխանատվություն այն ամենի համար, ինչ կատարվել է 2018 թ.-ից հետո, և հիմա կրկին փորձում է մեղավորներ ու պատասխանատուներ գտնել՝ ի դեմս երեք նախագահների, առաջին հերթին՝ Լևոն Տեր-Պետրոսյանի։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Ստեփան Դանիելյանը։
Ինչպես արդեն հայտնել ենք, Փաշինյանը հիմա էլ ակտիվ թիրախավորում է առաջին նախագահին և այսօր անգամ հայտարարել է․ «ՏՊԼ-ին ո՞վ և ինչ իրավական ակտով էր թույլ տվել Ալմա Աթայի հռչակագրի ընդունումից և վավերացումից հետո ՀՀ 18 տարեկան զինվորներին տեղակայել ՀՀ միջազգային ճանաչված տարածքից դուրս»։
Դանիելյանը ընդգծեց, որ Փաշինյանը իշխանության է եկել կասկածելի հանգամանքներում։ «Ամեն դեպքում, երբ ԱՄՆ Ազգային անվտանգության գծով խորհրդական Բոլթոնը եկավ Հայաստան, հստակ ակնարկեց, որ իրենք Փաշինյանին բերել են իշխանության, և նա ունի պարտավորություններ։ Այսինքն՝ ինքը եկել է իշխանության հանձնարարությամբ, իրեն բերել են։ Անցած տարիները ցույց տվեցին, որ այդ հանձնարարությունը այն էր, որ Արցախում տեղի ունենա այն, ինչ տեղի ունեցավ»։
Նրա խոսքով՝ Փաշինյանը պատասխանատու է զոհերի, տարածքների կորուստների համար և պետք է այդ ամենը ինչ-որ կերպ ձևակերպի, թե ինչ է տեղի ունեցել։ «Նա հիմա պատասխանատվությունը դնում է երեք նախագահների վրա։ Պատասխանատվությունը դնում էր ժողովրդի վրա, երբ ասում էր, որ եթե պատերազմը կանգնեցներ՝ ժողովուրդն իրեն դավաճան կասի։ Հետո մեղավորը Ռուսաստանն էր, որ մեզ չօգնեց, հիմա մեղավորը Ստալինն է, Խրուշչովն է, Բրեժնևն է, որոնք մեզ «հայ ազգայնական են դարձրել», հայկական երաժշտություն են զարգացրել, գերբի վրա Արարատ սարն են դրել, Ցեղասպանության հարց են բարձրացրել։ Հայ ժողովուրդը այդ ամենի հետ որևէ կապ չուներ։ Այսինքն՝ նա մեղավորներ է փնտրում, ու հիմա հերթական մեղավորները նախագահներն են։ Փաշինյանը փորձում է ծանրագույն պատասխանատվությունը հանել իր վրայից»։
Քաղաքագետի դիտարկմամբ՝ ստացվում է, որ ԿԳԲ-ի հրահանգով եղել է ազգայնական շարժում, որին մասնակցել են երեք նախագահները։ «Բնականաբար, առաջին նախագահն էր այս ամեն ինչի հիմնադիրը և ինքն է մեղավոր։ Այստեղ իրեն պետք է շատ կոնկրետ արձագանքել, որ եղել է Արցախյան բնական շարժում, որը միայն Արցախում չի եղել։ Եղել է Աբխազիայում, Չեչնիայում, ավելի վաղ՝ Թաթարստանում, Բաշկիրիայում, Յակուտիայում։ Այսինքն՝ երբ կայսրությունները փլվում են, այն ժողովուրդները, որ հայտնվել են անբնական պայմաններում, նման հարց են բարձրացնում։ Դա ամեն տեղ է եղել։ Դրանք կոչվում են ազգային-ազատագրական շարժումներ։
Այն, ինչ եղել է Արցախում, ճանաչել է միջազգային հանրությունը և ասել է՝ այո, այդտեղ կոնֆլիկտ կա։ Այդ շարժման պատճառն այն է, որ Ադրբեջանը զինված հարձակում է իրականացրել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վրա, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հաղթել է ու որոշ տարածքներ գրավել։ Այսինքն՝ Ադրբեջանը ագրեսիա է արել, հայերը պատասխանել են, միջազգային հանրությունը ճանաչել է, և ստեղծվել է Մինսկի խումբը։ Ադրբեջանը ճանաչել է, որ այդ խնդիրը գոյություն ունի, և դրանով Հայաստանը և Ադրբեջանը մտել են միջազգային կառույցների մեջ։ Այսինքն՝ ինքը պետք է մեղադրի ոչ միայն Լևոն Տեր-Պետրոսյանին, այլև միջազգային հանրությանը, որ նման խնդիրը ճանաչել է և ստեղծվել է Մինսկի խումբ։
Հիմա ինքը համաձայնել է հենց այնպես ցրել Մինսկի խումբը՝ հրաժարվելով բոլոր իրավունքներից։ Սա իր հերթական մեղքն ու պատասխանատվությունն է, որովհետև Մինսկի խմբի գոյությամբ միջազգային հանրությունը ճանաչել է, որ այդտեղ խնդիր կա։ Այսինքն՝ Փաշինյանը պետք է մեղադրի ոչ թե Ստալինին ու Բրեժնևին, այլև միջազգային հանրությանը։ Մինսկի խմբով ճանաչվել է, որ Ադրբեջանն է ագրեսիա գործել ու պարտվել է։ Սա է իրականությունը, իսկ Փաշինյանը հիմա փորձում է իր վրայից հանել պատասխանատվությունը»։
Դանիելյանի կարծիքով՝ Փաշինյանի հայտարարությունների հասցեատերը մի քանիսն են։ «Բնականաբար՝ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներն են, քանի որ նրանք իր առջև հանձնառություն են դրել, որ հայ ժողովուրդը հրաժարվի իր բոլոր իրավունքներից, որ Հայաստանը այս ամենի մեղքը իր վրա վերցնի, որ ՀՀ-ն փոխակերպվի ու որպես սուբյեկտ անէանա։ Ինքը ցույց է տալիս, որ այդ հանձնառությունը կատարում է, որ իրեն փրկեն, որպեսզի ինքը փրկի իր կաշին, որովհետև իր մեղքերն այնքան շատ են, որ եթե ինքը չվերարտադրվի՝ պատժվելու է։ Հիմա իր կաշին փրկելու քաղաքականություն է վարում և Ադրբեջանի նախագահին ցույց է տալիս, որ ինքը բոլոր պահանջները կատարում է։
Հաջորդ հասցեատերը հանրության այն զանգվածն է, որոնց ինքը շանտաժի է ենթարկում պատերազմով և ասում է, որ խաղաղության կարող ենք գնալ միայն զիջելով ու մեր ինքնությունից հրաժարվելով, որովհետև մենք հիվանդ ժողովուրդ ենք։ Մեզ հիվանդացրել են ազգայնականությամբ՝ Ստալինը, Բրեժնևը, առաջին, երկրորդ, երրորդ նախագահը, Մեսրոպ Մաշտոցը, Գրիգոր Լուսավորիչը, որովհետև այբուբեն են ստեղծել, եկեղեցի են ստեղծել։ Չլինեին նրանք՝ ընդհանրապես պատերազմ չէր լինի, հայ ժողովուրդ էլ չէր լինի, և հայ ժողովուրդը հիմա որպես այլազգ հանգիստ խաղաղ ապրելուց կլիներ»։
Քաղաքագետի գնահատմամբ՝ ակնհայտ է նաև, որ Փաշինյանը հիմա նախընտրական տրամաբանության մեջ է։ «Արտահերթ ընտրություններ կարող են լինել և՛ աշնանը, և՛ ձմռանը, և՛ գարնան սկզբին։ Իրենք ուղղակի հաշվարկ են անելու, թե որ պահին իրենց կարող է հարմար լինել։ Բնականաբար, սա նախընտրական քարոզչություն է։ Որոշումը կարող է կախված լինել նրանից, թե ժողովրդի քանի տոկոսն է շանտաժի ենթարկվում։ Միաժամանակ իրենք իրենց ռեսուրսներն են հաշվարկում, ինչպես նաև Ադրբեջանից ու Թուրքիայից ակնկալում են, որ իրենց ինչ-որ բոնուսներ կտան՝ աջակցելու համար։ Արդեն խոսվում է գերիներ «նվեր տալու» մասին։ Գուցե Թուրքիան ընտրություններից առաջ Մարգարայի կամուրջը բացի՝ որպես այս իշխանությանը նվեր։ Նման մի նվեր էլ Ադրբեջանից են սպասում, որովհետև Փաշինյանը Ադրբեջանի թեկնածուն է»։