Լրահոս

27.12.2011 10:20


Գործարար Իվանիշվիլին հրաժարվել է ՌԴ քաղաքացիությունից հանուն քաղաքական պայքարի Վրաստանում

Գործարար Իվանիշվիլին հրաժարվել է ՌԴ քաղաքացիությունից հանուն քաղաքական պայքարի Վրաստանում

Վրացի գործարար Բիձին Իվանիշվիլին դեկտեմբերի 26-ին պաշտոնապես զրկվել է ՌԴ քաղաքացիությունից։ Համապատասխան փաստաթուղթն Իվանիշվիլին ստացել է Վրաստանում Շվեյցարիայի դեսպանատանը (Ռուսաստանի շահերի սեկցիայում): Այսպիսով, Իվանիշվիլին այժմ միայն Ֆրանսիայի քաղաքացի է։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»–ը։

Իվանիշվիլին դիմել էր Ռուսաստանի իշխանություններին՝ խնդրելով զրկել իրեն ՌԴ քաղաքացիությունից, որպեսզի ինքը կարողանա լիարժեք մասնակցել վրաց քաղաքական կյանքին (այլ երկրների քաղաքացիներին դա արգելվում է Վրաստանում)։

Միաժամանակ Վրաստանի իշխանությունները պնդում են, թե Իվանիշվիլին արդեն զրկվել է Վրաստանի քաղաքացիությունից ։ Դա եղավ այն բանից հետո, երբ Իվանիշվիլին 2004–ին Ֆրանսիայի քաղաքացիություն ստացավ։

Իվանիշվիլին, սակայն, իր հերթին պնդում է, որ 2005–ին իր վրացական քաղաքացիությունը վերականգնվել է նախագահի անմիջական հրամանով։ Հրամանի վերաբերյալ դատական գործընթաց սկսվեց, որը 2011 թվականի հոկտեմբերին ավարտվեց ի վնաս Իվանիշվիլիի։

Հիշեցնենք, որ Իվանիշվիլիի քաղաքացիության հարցը սրվեց այն բանից հետո, երբ նա պատրաստակամություն հայտնեց ակտիվորեն ներգրավվել վրաց քաղաքական կյանքին և հիմնել ընդդիմադիր կուսակցություն։

Այս խորագրի վերջին նյութերը