Լրահոս

27.12.2011 10:13


Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևն իրար քաշքշե՞լ են

Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևն իրար քաշքշե՞լ են

Այսօր մամուլում տեղեկություն է տարածվել, թե դեկտեմբերի 19-ին Կրեմլի մեծ պալատում ԱՊՀ 20-ամյակի կապակցությամբ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրավիրած ընդունելության ժամանակ իրար են քաշքշել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Իսկ պատճառը եղել է այն, որ Իլհամ Ալիևը դեմ է արտահայտվել ԱՊՀ 20-ամյակի կապակցությամբ ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանին շքանշան հանձնելուն՝ հայտարարելով, թե Ադրբեջանի ղեկավարության հասցեին նրա հրապարակային քննադատությունները չեն նպաստում ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը: Սերժ Սարգսյանն էլ հակադարձել է, թե այդ Ալիևի աշխատակազմի ղեկավարն ու Ադրբեջանի դիվանագետներն են ավել-պակաս հայտարարություններով խաթարում գործընթացը: Բանը հասել է նրան, որ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը սկսել են հրել միմյանց և միջադեպը հարթվել է Դմիտրի Մեդվեդևի միջամտությամբ միայն։

Նշենք, սակայն, որ ՀՀ ԱԳՆ մեր աղբյուրները ստահոդ լուրեր տարածելը որակել են հիմարություն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը