Լրահոս

27.12.2011 09:56


Ֆիլիպիններում թայֆունի հետևանքով զոհերի թիվը հատել է 1500–ի սահմանը

Ֆիլիպիններում թայֆունի հետևանքով զոհերի թիվը հատել է 1500–ի սահմանը

«Ասոշիեյթիդ պրես» գործակալությունը փոխանցում է, որ Ֆիլիպիններում տեղի ունեցած «Ուաշի» թայֆունի հետևանքով զոհվել է ավելի քան 1500 մարդ։

Քաղաքացիական պաշտպանության վարչության ղեկավար Բենիտո Ռամոսի խոսքերով՝ ամենաշատ զոհեր են գրանցվել Կագայան–դե–Օրո և Իլիգան քաղաքներում, որոնք գտնվում են Մինդանաո կղզու հյուսիսային մասում։

Նա համոզված է, որ զոհվածների քանակի մասին տվյալները դեռևս վերջնական չեն։ «Որոնողական գործողությունները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ մենք մարդկանց մարմիններ ենք գտնում»,–հայտարարել է նա։

«Ուաշի» թայֆունը Ֆիլիպինների Մինդանաո կղզու վրա է հասել դեկտեմբերի 16–ին։ 12 ժամվա ընթացքում Կագայան–դե–Օրո և Իլիգան քաղաքներում ամսական չափին հավասար տեղումներ են գրանցվել, ինչը ջրհեղեղի պատճառ է դարձել։

Այս խորագրի վերջին նյութերը