Լրահոս

27.12.2011 09:44


Արաբական պետությունների լիգայի առաջին դիտորդները ժամանել են Սիրիա

Արաբական պետությունների լիգայի առաջին դիտորդները ժամանել են Սիրիա

Դեկտեմբերի 26-ին Սիրիա են ժամանել Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) առաջին դիտորդները։ Այս մասին տեղեկացնումէ  «Ռոյթերս»–ը։

Սիրիա են ժամանել 50 դիտորդ և ԱՊԼ–ի 10 պաշտոնյա։ ԱՊԼ–ի գլխավոր քարտուղար Նաբիլ ալ Արաբին հայտարարել է, որ դիտորդների թիվը կկազմի մոտ 150 մարդ։

Դիտորդների Սիրիա այցելելու վերաբերյալ համաձայնությունը կայացվել էր դեկտեմբերի 19-ին։ Ըստ համաձայնության՝ դիտորդները մեկ ամիս կմնան Սիրիայում, կայցելեն այդ թվում նաև Հոմս քաղաքը։ Եթե կարիք լինի, ապա դիտորդները կարող են մեկ ամսից ավել մնալ Սիրիայում։ Դիտորդութական առաքելությունը ավարտելուց հետո պաշտոնյաները կփորձեն խնդրի լուծման տարբերակ առաջարկել։

Հիշեցնենք, որ Սիրիայում բախումները շարունակվում են  2011 թվականի մարտ ամսից սկսած։ Ըստ ՄԱԿ–ի տվյալների՝ այս ընթացքում մոտ 5000 մարդ է զոհվել։ Առավել սւված է իրավիճակը Հոմս քաղաքում, որտեղ միայն դեկտեմբերի 26-ին 23 մարդ է զոհվել։

Այս խորագրի վերջին նյութերը