Լրահոս

21.09.2025 09:17


Սևանա լճի ափին՝ Սուրբ Գևորգ եկեղեցու մոտակայքում, «Vaz»-ը հայտնվել է ջրի մեջ

Սևանա լճի ափին՝ Սուրբ Գևորգ եկեղեցու մոտակայքում, «Vaz»-ը հայտնվել է ջրի մեջ

Սեպտեմբերի 21-ին, ժամը 05։23-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի ափին՝ Սուրբ Գևորգ եկեղեցու մոտակայքում, «Vaz» մակնիշի ավտոմեքենան հայտնվել է ջրի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները լճից դուրս են բերել «Vaz» մակնիշի ավտոմեքենան։

Այս խորագրի վերջին նյութերը