Ա. Թևանյան. «ԲՀԿ–ն միասնական ցուցակին չի համաձայնի»
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ԲՀԿ–ն ՀՀԿ–ի հետ միասնակա՞ն ցուցակով կմասնակցի գալիք խորհրդարանական ընտրություններին՝ «Սլաք» ակումբում ասուլիսի հրավիրված Անդրանիկ Թևանյանը նշել է, որ ԲՀԿ–ն չի գնա միասնական ցուցակի, իսկ Սերժ Սարգսյանն էլ այնքան ռեսուրս չունի, որպեսզի դա պարտադրի Ծառուկյանին։
–Միասնական ցուցակը կբերեր քաղաքական դաշտի անապատացման, ինչը կարճաժամկետում ձեռնտու կլիներ Սերժ Սարգսյանին, սակայն, դատելով ամենից, ԲՀԿ–ն ճիշտ որոշում է կայացրել ու հրաժարվել է երկիրը ցնցումների տանող այդ արկածախնդիր ծրագրից,– ասաց Թևանյանը։

7or.am