Ֆրանսիացիների 85 տոկոսը պահանջում է Մակրոնի հրաժարականը, իսկ նրա նպատակն է ապացուցել, որ իր կինը... նախկինում տղամարդ չի եղել
Ինչպեսև կանխատեսել էինք, Ֆրանսիան այս օրերին հայտնվել է համընդհանուր բողոքի ցույցերի տիրույթում, իսկ Մակրոնը չգիտի, թե ինչպես հաղթահարել այս ներքաղաքական ճգնաժամը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին Մակրոնի կառավարությունը հրաժարական տվեց՝ պատգամավորների մեծամասնության կողմից ԱԺ-ում անվստահություն ստանալուց հետո: Ընդորում, Մակրոնի դեմ են համախմբվել և՛ աջերը, և՛ ձախերը:
Նույնիսկ չափավոր աջակողմյան շրջանակներն են խոստովանում, որ այս ճգնաժամը չի հաղթահարվի՝ առանց Մակրոնի հրաժարականի:
Չափավոր աջերի շահերը ներկայացնող Le Figaro պարբերականը հարցում է անցկացրել իր ընթերցողների շրջանում և պարզել, որ նրանց մոտ 85 տոկոսը կողմ է, որ Մակրոնը հրաժարական տա, քանի որ առանց դրա Ֆրանսիայում, ճգնաժամը չի հաղթահարվի:
Փաստացի, Ֆրանսիայի նույնիսկ չափավոր աջերն են այն կարծիքին, որ Մակրոնը պիտի հրաժարական տա, որ երկիրը հանդարտվի:
Բնականաբար, Մակրոնի հրաժարականի կողմնակից են նաև մյուս քաղաքական հոսանքների ներկայացուցիչները:
Օրինակ, ծայրահեղ ձախերի առաջնորդ Մելանշոնը, ով ունի պատկառելի ձայներ խորհրդարանում, կոչով դիմել է Մակրոնին՝ հրաժարական տալ: Մելանշոնը նաև պահանջեց, որ Մակրոնի կողմից նշանակված նոր վարչապետ Սեբաստիան Լեկորնուն նախաձեռնի իր կառավարության վստահության քվեարկությունը, ինչը կարող է հանգեցնել նրա կաբինետի անկմանը: «Հանրապետության նախագահը պետք է հեռանա քաղաքականությունից, քանի որ նա պատասխանատվություն է կրում տեղի ունեցողի համար», - հայտարարել է Ժան-Լյուկ Մելանշոնը։ «Թույլ տվեք հիշեցնել, որ վերընտրվելուց ի վեր նա պարտվել է բոլոր ընտրություններում և կորցրել չորս վարչապետ։ Սովորաբար, նորմալ ժողովրդավարական մթնոլորտում մենք եզրակացություններ կանեինք դրանից։ Նա փորձում է դիմադրել։ Սա բնորոշ է նրան, բայց դրանից ոչ մի լավ բան չի ստացվի,- նշել է նա:
Այս ամենին Մակրոնը դեռ չի արձագանքում, փոխարենը նա փորձում է ակտիվանալ արտաքին ոլորտներում:
Օրինակ, դարձել է Եվրոպայում Զելենսկու ամենահետևողական աջակցողը, հույս ունենալով, որ դրանով նա կկարողանա շեղել ֆրանսիացիների ուշադրությունը ներքին խնդրիներից:
Սակայն ստացվել է ճիշտ հակառակը. և՛ ձախերը, և՛ աջերը Մակրոնին մեղադրում են, որ հենց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառով է նաև, որ ֆրանսիացիների կենսամակարդակը իջնում է վերջին տարիներին:
Զգալով, որ այս հարցում իր հիմնավորումները թույլ են, Մակրոնը փորձում է մեկ այլ հարթության մեջ գրավել ֆրանսիացիների ուշադրությունը:
Բանն այն, որ ֆրանսիական հանրությունը չի սիրում, որ լրագրողները մտնում են մարդկանց անձնական կյանք և քննարկում այս կամ այն անձի սեռական պատկանելությունը:
Հայտնի է, որ ամերիկյան հայտնի բլոգեր Քենդիս Օուենսը հայտարարել է, թե ունի ապացույց, որ Մակրոնի ներկայիս կինը նախկինում տղամարդ է եղել:
Եվ ահա, ըստ բրիտանական Guardian-ի, Էմանուել Մակրոնը և նրա կինը պատրաստվում են ամերիկյան դատարանին ներկայացնել գիտական ապացույցներ, որոնք ցույց կտան, որ Բրիջիտը կին է ծնվել։
Դեռ այս տարվա հուլիսին նախագահական զույգը դատական հայց ներկայացրեց ազդեցիկ աջակողմյան բլոգեր Քենդիս Օուենսի և նրա ընկերության դեմ՝ մեղադրելով նրան մի շարք զրպարտչական հարձակումների մեջ, նշելով, որ վերջինիս նպատակը եղել է բարձրացնել իր մեդիա հարթակի տեսանելիությունը, գրավել լսարան և գումար վաստակել:
Անցյալ տարվանից Օուենսը հայտարարում է, որ պատրաստ է ապացուցել, որ Բրիջիտ Մակրոնը իրականում Ժան-Միշել Տրոնյո անունով տղամարդ է, և այդ ժամանակվանից ի վեր նա ոչ միայն հավատարիմ է մնացել իր պնդումներին, այլև թողարկել է ութ մասից բաղկացած փոդքասթ-շարք այս թեմայով։
Մակրոնն ու նրա կինը ցավագին են ընդունել այդ մեղադրանքները և որոշում են կայացրել դատական կարգով վիճարկել այդ մեղադրանքը:
Մակրոնների դատական հայցում նշվում է, որ Տրոնյոն Բրիժիտի ավագ եղբայրն է և ապրում է Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Ամիեն քաղաքում, որտեղ մեծացել է Բրիժիտի ու ևս չորս քույրերի, եղբայրների հետ։ Նա մասնակցել է Էմանուել Մակրոնի նախագահական երդմնակալության արարողություններին 2017 և 2022 թվականներին։
Թե ինչու Մակրոնները դեռ անցյալ տարի չէին փորձում ակտիվորեն հերքել այս ամենը, դիտորդները նշում են, որ նրանք լուրջ չէին վերաբերվում նման մեղադրանքներին:
Իսկ ինչու հենց այս օրերին են իրենք փորձում դա անել, պայմանավորված է արդեն Մակրոնի վարականիշի կտրուկ անկումով:
Եվ, նշում են ֆրանսիական դիտորդները, այս հերքումով Մակրոնը փորձում է իր անձի նկատմամբ կարեկցանք առաջացնել ֆրանսիացիների մոտ, որն, ըստ նրա, փոքր-ինչ կթուլացնի իր հանդեպ ատելությունը, որը սրընթաց մեծ թափ է ստացել, հատկապես վերջին տարիների ընթացքում:

Սա է իրականությունը:
Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am