Լրահոս

26.12.2011 18:03


Ժիրինովսկին աշխարհին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Ժիրինովսկին աշխարհին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ՌԴ Պետդումայի ՌԼԴԿ խմբակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին մեկնաբանել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևի շուրջ ծավալվող իրադարձությունները։

Ինչպես նշված է կուսակցության պաշտոնական կայքում, Ժիրինովսկին հայտարարել է, որ Օսմանյան կայսրությունում 1915թ. ապրիլի դեպքերը մարդկության պատմության ամենամռայլ էջերն են։

«Այսօր աշխարհը խոսում է ժողովրդավարության մասին, և միջազգային ողջ հանրությունը պետք է ճանաչի հայերի ցեղասպանությունը»,–ասել է նա։

«Կատարած հանցագործությունը պետք է ընդունի նաև Թուրքիան։ Հայաստանը պետք է հետ ստանա իր պատմական հողերը»,–համոզված է Ռուսաստանի լիբերալ–դեմոկրատական կուսակցության առաջնորդը։

Այս խորագրի վերջին նյութերը