Լրահոս

26.12.2011 17:53


Բրազիլիան գերազանցել է Մեծ Բրիտանիային խոշորագույն տնտեսություն ունեցող երկրների վարկանշային աղյուսակում

Բրազիլիան գերազանցել է Մեծ Բրիտանիային խոշորագույն տնտեսություն ունեցող երկրների վարկանշային աղյուսակում

Բրազիլիան ՀՆԱ–ի ծավալներով գերազանցել է Մեծ Բրիտանիային և դարձել աշխարհի վեցերորդ խոշորագույն տնտեսությունը։ Նման եզրակացության են եկել բրիտանական Տնտեսական ու գործարարական հետազոտությունների կենտրոնում (CEBR)։ Այս մասին գրում է «The Guardian»–ը։

Ըստ CEBR–ի փորձագետների՝մինչև 2020թ.–ն Մեծ Բրիտանիան է՛լ ավելի կիջնի վարկանշային աղյուսակում. Ռուսաստանն ու Հնդկաստանը նրան կգերազանցեն։ Կենտրոնի մասնագետները նշում են, որ նման ճակատագրի կարժանան նաև Գերմանիան ու Ֆրանսիան, որոնք 2020-ին կզբաղեցնեն համապատասխանաբար 7-րդ և 8-րդ տեղերը։

Իսկ ամենաարագ զարգացող տնտեսությունը, ըստ փորձագետների, Չինաստանինն է։ Մինչև 2020–ը Չինաստանը կավելացնի իր ՀՆԱ–ն տարեկան միջինը 7,6 տոկոսով։

Այս խորագրի վերջին նյութերը