Լրահոս

18.09.2025 17:46


Հանրային սննդի օբյեկտում թունավորված 8 քաղաքացիների վիճակը միջին ծանրության է

Հանրային սննդի օբյեկտում թունավորված 8 քաղաքացիների վիճակը միջին ծանրության է

Երեւանում սուր աղիքային վարակ ախտորոշմամբ հիվանդանոց է հոսպիտալացվել 8 քաղաքացի, նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։

Հոսպիտալացված քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում, նրանք գտնվում են բժիշկների վերահսկողության տակ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն է ընդունվել 12 անձ՝ սուր աղիքային վարակ ախտորոշմամբ, որից հետո Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն է սկսել անհատ ձեռնարկատեր Սամվել Շահբազյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, փ․ Կոմիտաս 51), որտեղ սնվել են քաղաքացիները:

Այս խորագրի վերջին նյութերը