Աշխարհ

18.09.2025 15:06


Ֆրանսիայի նախագահի ընտանիքը դատարանում գիտականորեն կապացուցի Բրիջիթ Մակրոնի կին լինելը. փաստաբան

Ֆրանսիայի նախագահի ընտանիքը դատարանում գիտականորեն կապացուցի Բրիջիթ Մակրոնի կին լինելը. փաստաբան

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու կինը՝ Բրիջիթը պատրաստվում են լուսանկարչական ու գիտական ապացույցներ ներկայացնել ամերիկյան դատարան՝ ապացուցելու, որ Բրիջիթը Մակրոնը կին է։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին BBC-ին ասել է այս գործով Մակրոնների փաստաբան Թոմ Քլերը։

Ֆրանսիայի նախագահի ընտանիքը զրպարտության մեղադրանքով հայց է ներկայացրել ամերիկացի փոդքասթ վարող Քենդիս Օուենսի դեմ, որը պնդումներ է անում, թե նախագահ Էմանուել Մակրոնի կինը տղամարդ է ծնվել:

Օուենսի փաստաբանները հայցը մերժելու միջնորդություն են ներկայացրել։

Փաստաբան Թոմ Քլերը նշել է, որ տիկին Մակրոնը «չափազանց տխրեցնող» է համարում նման պնդումները։ Նա հայտնել է, որ ներկայացվելու են «գիտական բնույթ ունեցող փորձագիտական եզրակացություններ»։ Չցանկանալով հստակեցնել, թե ինչ բնույթի ապացույցներ են ներկայացվելու՝ Քլերը հայտնել է, որ Մակրոնները պատրաստ են ամբողջությամբ ցույց տալ, որ բոլոր նման մեղադրանքները կեղծ են։

«Եթե այս անհարմարությունները, որին նա պատրաստ է գնալ, այն է, ինչ անհրաժեշտ է իրադրությունը հստակեցնելու ու այս ամենին վերջ տալու համար, ապա նա 100 տոկոսով պատրաստ է այդ բեռն իր վրա վերցնել»,-ասել է Թոմ Քլերը՝ խոսելով իր պաշտպանյալի՝ Բրիջիթ Մակրոնի մասին։

Հարցին, թե արդյոք Մակրոնները տրամադրելու են Բրիջիթի՝ հղիության ու երեխաներին մեծացնելու ժամանակվա լուսանկարներ, Քլերն ասել է, որ այդ նկարները կան ու ներկայացվելու են դատարանում։

Այս խորագրի վերջին նյութերը