«Հրապարակ»-ը գրում է․ Սեպտեմբերի 16-ին Արմավիրի մարզպետարանի աշխատակիցները ստուգումներ են սկսել Վաղարշապատի ընտրություններին մասնակցող «Մայր Հայաստան» դաշինքի ցուցակի առաջատարներ Գրիշա Հարությունյանի եւ Դավիթ Կարապետյանի նախկին գործունեության հետ կապված։ Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գեւորգ Ստեփանյանը, որը դաշինքի Էջմիածնի շտաբի ղեկավարն է, մեզ ասաց․ «Գրիշա Հարությունյանը եւ Դավիթ Կարապետյանը եղել են Դողս ու Ծաղկունք գյուղերի երկարամյա ղեկավարներ, հիմա ստուգումներ են իրականացնում՝ թե ինչպես են 7-8 տարի առաջ նրանք ղեկավարել համայնքները»։ Իսկ ի՞նչ են փնտրում գրասենյակներում, Ստեփանյանն ասաց՝ դեռեւս չգիտեն։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին տեղի կունենան Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրություններ: Համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի հրաժարականից հետո ՔՊ-ն որոշեց գնալ արտահերթ ընտրությունների՝ Խոյ խոշորացված համայնքը Վաղարշապատին միացնելու միջոցով, ՔՊ թեկնածուն Արգիշտի Մեխակյանն է:
Մի քանի օր առաջ «Մայր Հայաստանը» գրասենյակ բացեց Էջմիածնում եւ սկսել է ընտրություններին ուղղված աշխատանքը․ «Ինչպես Երեւան եւ Գյումրի քաղաքներում, այստեղ էլ մարդկանց հոսքը միանշանակ շատ է, մենք հայտարարել ենք, որ մասնակցելու ենք ընտրություններիին, ցուցակը գլխավորելու են Գրիշա Հարությունյանը եւ Դավիթ Կարապետյանը, որոնք Խոյ համայնքում ղեկավարներ են եղել, եւ այս հայտարարությունից 2 օր անց մարզպետարանը որոշել է ստուգումներ իրականացնել։ Մեր թեկնածուներն իրենցից այնպիսի ուժ են ներկայացնում, որ ՔՊ-ն նորից անցել է ճղճիմ քայլերի, մարդկանց վախեցնելու: Խնդիր չենք տեսնում, կգա ժամանակը, ժողովուրդն ամեն մեկին կտա իր գնահատականը, թող լավ քրքրեն, հետաքրքրվեն, թե ինչ կարգի ղեկավարում են իրականացրել իրենց ժամանակահատվածում»։
-Քարոզարշավը դեռ չի մեկնարկել, սակայն պլանավորել եք ինչպե՞ս եք անցկացնելու այն, հանդիպումները բակայի՞ն, դահլիճայի՞ն են լինելու։
-Այո՛, քարոզարշավը դեռ չի սկսվել, միայն գրասենյակի բացումն է եղել, քաղաքացիների հետ էլ շփվում ենք։ Քարոզարշավն իրականացնելու ենք բակային, դահլիճային, ամեն տեսակի` ինչպես Գյումրիում, Երեւանում, էլ ավելի ակտիվ լինելու է Վաղարշապատում, Խոյ համայնքում։
-Ձեր եւ իշխանության շանսերն ինչպե՞ս կգնահատեք, հաշվի առե՞լ եք, որ իշխանությունը վարչական ռեսուրս է կիրառելու։
-Վարչական ռեսուրսը օգտագործելով, ինչպես Երեւանում եւ Գյումրիում էին փորձում, ասում էին, որ իրենք 50-60 տոկոս ունեն, այնպես էլ այստեղ է սյուրպրիզ լինելու իրենց համար, ՔՊ-ն իշխանազրկվելու է Վաղարշապատում, մենք մեր շանսերը գնահատում ենք ամենաբարձրը։ Երկու օր է՝ հայտարարել ենք, որ գրասենյակը բացվել է, մասնակցելու ենք արտահերթ ընտրություններին, իշխանությունը գործի է անցել։
-ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանն էլ հանդիպումներ է կազմակերպում արցախցիների հետ։
-Նոյեմբերի 16-ին ընդառաջ սկսել են հետաքրքրվել արցախցիների հարցերով, մշակույթի տանն է եղել հանդիպումը, որտեղ տեղավորվում է շուրջ 650 մարդ, մեր տվյալներով՝ անգամ 100 արցախցի ներկա չի եղել, որովհետեւ շատերը տեղյակ էլ չեն եղել, թե ինչ խնդիրների մասին է խոսքը եւ անակնկալի են եկել, թե ում հետ է հանդիպումը։
Էջմիածնում ՔՊ-ին սյուրպրիզ է սպասվում․ «Հրապարակ»