Կարծիք

18.09.2025 11:22


Քաղաքի բյուջեի մուտքային մասը գցել եք ոտքերիդ, հա՞

Քաղաքի բյուջեի մուտքային մասը գցել եք ոտքերիդ, հա՞

Կառավարությունը, հետաձգելով մետրոյի «Աջափնյակ» կայարանի ֆինանսավորումը, 2 միլիարդ դրամ է տալու Երեւանի քաղաքապետարանին, որ վերջինս 45 հատ նոր տրոլեյբուս և 104 հատ նոր վերելակ գնի։

Տիկնայք եւ պարոնա՞յք։ Քաղաքի բյուջեի մուտքային մասը գցել եք ոտքերիդ, հա՞։ Դրա՞ համար էր Տիգրան Ավինյանը ձեռքերը թափ տալով գնացել Փաշինյանի մոտ։

Չի’ ստացվում, տապալել եք քաղաքի կառավարումը։

Հ.Գ. Նաեւ գույքահարկի ավելացման հաշվին 2025թ. քաղաքային բյուջեն 2024թ. բյուջեից ավելի է 34,5 միլիարդ դրամով։ Էդ ավել գումարն ի՞նչ եք արել, որ գնացել տրոլեյբուսի ու վերելակի գումարը կառավարությունից եք խնդրում։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը