Լրահոս

26.12.2011 16:20


Քնեսեթում ավարտվեց Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քննարկումը

Քնեսեթում ավարտվեց Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քննարկումը

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր Քնեսեթի կրթության և մշակույթի հանձնաժողովի կողմից քննարկվել է Հայոց ցեղասպանության հարցը: Իսրայելի խորհրդարանում սա Հայոց ցեղասպանության հարցի առաջին բաց քննարկումն էր: Քննարկմանը ներկա են եղել հանձնաժողովի նախագահ Ալեքս Միլլերը, Քնեսեթի խոսնակ Ռեուվեն Ռիվլինը, խորհրդարանական կոալիցիայի ղեկավար Զեև Էլքինը և մի շարք պատգամավորներ:

Ներկաների մեծ մասը կոչ է արել Իսրայելի խորհրդարանին ճանաչել ցեղասպանությունը: Հնչել են ապրիլի 24-ը պաշտոնական մակարդակով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր նշելու առաջարկներ:

Ներկաներից ոմանք անգամ մեջբերել են Հիտլերի խոսքերը, որ ինքը կարող է «մարսել» հրեաների ցեղասպանությունը, քանի որ «ոչ ոք չի հիշում Հայոց ցեղասպանության մասին»:

Ավարտելով մեկ և կես ժամ տևած քննարկումը` Միլլերը նշել է, որ ապագայում ևս իր գլխավորած հանձնաժողովը կշարունակի նման լուրջ հարցի քննարկումը:

Այս խորագրի վերջին նյութերը