Կարծիք

17.09.2025 19:11


Միասնական տոմսային համակարգը դարձել է 3 միլիոն վարչապետերին տուգանելու միջոց

Միասնական տոմսային համակարգը դարձել է 3 միլիոն վարչապետերին տուգանելու միջոց

Հանրային տրանսպորտը այնքան է (Չ)բարեկարգվել, որ միասնական տոմսային համակարգը տրանսպորտից օգտվելու հնարավորությունը հեշտացնելու փոխարեն դարձել է 3 միլիոն վարչապետերին տուգանելու միջոց։

Քաղաքացին բանկային քարտով վճարում է կատարել, սակայն վալիդատորը մերժել է և այդ պահին հայտնվել են հսկիչներ, որոնք առանց ներկայանալու տուգանել են քաղաքացուն չվճարելու համար, իսկ հետո` բանկից վերցված քաղվածքը փաստել է, որ վճարումը կատարվել է։

Այս իշխանության փնթի կառավարման շնորհիվ քաղաքացին պետք է ժամանակ ու այլ ռեսուրս վատնի, որպեսզի ապացուցի, որ իրեն անհիմն են տուգանել։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը