Կիմ Չեն Իրի որդին ստանձնեց կուսակցության նախագահի պաշտոնը
2011թ. դեկտեմբերի 17–ին մահացած Հյուսիսային Կորեայի առաջնորդ ԿիմՉենԻրի որդին՝ Կիմ Չեն Ինը, այսօր պաշտոնապես դարձել է Կորեայի աշխատավորական կուսակցության առաջնորդը։ Մինչ այս նա ստանձնել էր նաև ԿԺԴՀ–ի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը։ Այսպիսով, Կիմ Չեն Ինն իր ձեռքն է վերցրել թե՛ կուսակցական, թե՛ ռազմական էլիտայի կառավարման ղեկը։ Պետական ԶԼՄ–ն (այլ ԶԼՄ ԿԺԴՀ–ում չկա) նրա անունն արդեն սկսել է տպագրել հատուկ ընդգծված շրիֆտով, որն ամբողջ տեքստից առանձնանում է իր մեծ չափսերով։ Նախկինում նման կերպ գրվում էին միայն Կիմ Չեն Ինի հոր և պապի անունները։
Կիմ Չեն Իրի որդին ստանձնեց կուսակցության նախագահի պաշտոնը
2011թ. դեկտեմբերի 17–ին մահացած Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Իրի որդին՝ Կիմ Չեն Ինը, այսօր պաշտոնապես դարձել է Կորեայի աշխատավորական կուսակցության առաջնորդը։ Մինչ այս նա ստանձնել էր նաև ԿԺԴՀ–ի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը։ Այսպիսով, Կիմ Չեն Ինն իր ձեռքն է վերցրել թե՛ կուսակցական, թե՛ ռազմական էլիտայի կառավարման ղեկը։ Պետական ԶԼՄ–ն (այլ ԶԼՄ ԿԺԴՀ–ում չկա) նրա անունն արդեն սկսել է տպագրել հատուկ ընդգծված շրիֆտով, որն ամբողջ տեքստից առանձնանում է իր մեծ չափսերով։ Նախկինում նման կերպ գրվում էին միայն Կիմ Չեն Ինի հոր և պապի անունները։
7or.am