«Կենդանիների դիմակահանդես-շքերթ» միջոցառման ընթացքում որոշ ճանապարհահատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
«Արևորդի» 13-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակներում սեպտեմբերի 28-ին կանցկացվի «Կենդանիների դիմակահանդես-շքերթ» միջոցառումը։ Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, շքերթին կմասնակցեն շուրջ 400-500 դպրոցահասակ երեխաներ՝ վտանգված և կարմիրգրքյան տարբեր կենդանատեսակների հագուստներով և բնապահպանական կոչեր ունեցող ցուցանակներով:
«Շքերթի անցկացման համար նախատեսված ուղին ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար:
«Միջոցառման երթուղին.
- մասնակիցների հավաքման վայրը և ժամը. Ստեփան Շահումյանի հրապարակ, Ս․ Շահումյանի արձանի մոտ 12:00-ին։ - Շքերթի մեկնարկը՝ ժ. 12:30-ն՝ վերոնշյալ վայրից։ - Ս․ Շահումյանի հրապարակից շքերթը կշարժվի դեպի Ս․ Շահումյանի պուրակ՝ քայլելով դեպի Հանրապետության հրապարակ։ - Հանրապետության հրապարակում շքերթը կանի երկու շրջապտույտ և, հատելով Աբովյան փողոցը, կուղղորդվի դեպի Հյուսիսային պողոտա։ - Քայլելով Հյուսիսային պողոտայի ողջ երկայնքով՝ շքերթը կհատի Թումանյան փողոցը՝ շարժելով դեպի Ազատության հրապարակ։ - Ազատության հրապարակը կլինի վերջին կանգառը, որտեղ տեղի կունենա մինչև 30 րոպե տևողությամբ համերգային ելույթ, որով միջոցառումը կամփոփվի։ - Միջոցառման նախատեսված ավարտը՝ ժ. 15:00-ին»,-ասվում է հաղորդագրության մեջ։
«Կենդանիների դիմակահանդես-շքերթ» միջոցառման ընթացքում որոշ ճանապարհահատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
«Արևորդի» 13-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակներում սեպտեմբերի 28-ին կանցկացվի «Կենդանիների դիմակահանդես-շքերթ» միջոցառումը։ Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, շքերթին կմասնակցեն շուրջ 400-500 դպրոցահասակ երեխաներ՝ վտանգված և կարմիրգրքյան տարբեր կենդանատեսակների հագուստներով և բնապահպանական կոչեր ունեցող ցուցանակներով:
«Շքերթի անցկացման համար նախատեսված ուղին ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար:
«Միջոցառման երթուղին.
- մասնակիցների հավաքման վայրը և ժամը. Ստեփան Շահումյանի հրապարակ, Ս․ Շահումյանի արձանի մոտ 12:00-ին։
- Շքերթի մեկնարկը՝ ժ. 12:30-ն՝ վերոնշյալ վայրից։
- Ս․ Շահումյանի հրապարակից շքերթը կշարժվի դեպի Ս․ Շահումյանի պուրակ՝ քայլելով
դեպի Հանրապետության հրապարակ։
- Հանրապետության հրապարակում շքերթը կանի երկու շրջապտույտ և, հատելով
Աբովյան փողոցը, կուղղորդվի դեպի Հյուսիսային պողոտա։
- Քայլելով Հյուսիսային պողոտայի ողջ երկայնքով՝ շքերթը կհատի Թումանյան փողոցը՝
շարժելով դեպի Ազատության հրապարակ։
- Ազատության հրապարակը կլինի վերջին կանգառը, որտեղ տեղի կունենա մինչև 30 րոպե
տևողությամբ համերգային ելույթ, որով միջոցառումը կամփոփվի։
- Միջոցառման նախատեսված ավարտը՝ ժ. 15:00-ին»,-ասվում է հաղորդագրության մեջ։