Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը ներկայացրել է իրենց անելիքների մասին։
«Այդ հանդիպումները, միանշանակ, շատ օգտակար և արդյունավետ էին: Ասեմ ավելին, առաջիկայում նման հանդիպումների հաճախականությունը ավելանալու է:
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանձնարարել է էապես ակտիվացնել կուսակցության մշտական հանձնախմբերի աշխատանքը: Յուրաքանչյուր հանձնախմբի համար կազմվելու է հստակ աշխատանքային ժամանակացույց: Հանձնախմբերի նախագահները կատարած աշխատանքների և առաջիկա ծրագրերի մասին պարբերաբար զեկուցելու են կուսակցության նախագահին:
Գ. Ծառուկյանը հատուկ կարևորել է քննարկումների և աշխատանքների կազմակերպման ընթացքում հասարակության տարբեր շերտերի հետ մշտական հանդիպումները, ոչ կուսակցական, իրենց ոլորտներում հեղինակավոր անձանց ներգրավումը, ինչպես նաև տարբեր տեսակետներ և տարբեր դիրքորոշումներ ունեցող անձանց, քաղաքացիական նախաձեռնությունների և այլ միավորումների հետ աշխատանքային համագործակցությունը:
Կուսակցության «Քաղաքական և վերլուծական» հանձնախմբի նիստերին պրն Ծառուկյանը մասնակցելու է անձամբ: Հանձնախմբի աշխատանքներին պարբերաբար «հատուկ հյուրի» կարգավիճակով հրավիրվելու են քաղաքագետներ, վերլուծաբաններ, սոցիոլոգներ և փորձագիտական համայնքի այլ ներկայացուցիչներ»,– նշել է Գալստյանը:
ԲՀԿ առաջիկա անելիքների մասին