«Ֆրանս պրես» գործակալությունը, հղում անելով սիրիացի իրավապաշտպաններին, հաղորդում է, որ Սիրիայի Հոմս քաղաքում ամբողջ օրը շարունակվող փոխհրաձգության հետևանքով սպանվել է ամենաքիչը 13 մարդ։
Այդ տվյալների համաձայն՝ մարդիկ զոհվել են Բաբ–Ամրո թաղամասի գրոհի ժամանակ, որը հիմնականում բնակեցված է սունի մահմեդականներով։
Ինչպես պատմել են տեղի բնակիչները, թաղամասը կրակահերթի է ենթարկվել հետևակային ռազմական մեքենաների կողմից։ Դեկտեմբերի 27–ին Հոմս են ժամանելու Արաբական պետությունների լիգայի միջազգային դիտորդները։
Սիրիայի Հոմս քաղաքում զոհվել է 13 մարդ