Մոսկվան Երևանից և Բաքվից սպասում է քայլերի «3+3» հանդիպման կազմակերպման համար. Զախարովա
Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանը և Ադրբեջանը գործնական քայլեր կձեռնարկեն՝ արագ հնարավորությամբ համաձայնեցնելու «3+3» ձևաչափով հերթական հանդիպման վայրն ու ժամկետները։
«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Սա արդյունավետ հարթակ է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և Հարավային Կովկասի համար կարևոր հարցերի քննարկման առումով։ Մոսկվան պատրաստ է աջակցել գործընկերներին բոլոր ուղղություններով»,-ընդգծել է Զախարովան և ավելացրել, որ ՌԴ-ն առաջնահերթ է համարում Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն հաշտեցման հաստատումը։
Օրերս ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ «3+3» ձևաչափի վերագործարկման ճիշտ ժամանակն է։