Կարծիք

12.09.2025 16:07


Սա ներդրում չէ․ սա դասական կոռուպցիա է

Սա ներդրում չէ․ սա դասական կոռուպցիա է

hetq.am-ի հետաքննությունը բացահայտում է հերթական կոռուպցիոն սխեման

2022-ին «Ձեռնարկատեր + Պետություն հակաճգնաժամային ներդրումային» հիմնադրամը պետական բյուջեից 700 միլիոն դրամ է ներդրել «Global Connect» ընկերությունում։ Ընկերությունը կապված է ԱՆԻՖ-ի նախկին տնօրեն Դավիթ Պապազյանի ու նրա շրջապատի հետ։ Մինչ այդ ընկերությունն ուներ ընդամենը 5 բեռնատար, իսկ պետական գումարով ձեռք են բերվել 18 նոր մեքենա։

Այսօր կառավարությունը որոշել է այդ բաժնեմասը հետ տալ նույն սեփականատերերին՝ արդեն 921 միլիոն դրամով (700 մլն ներդրում + 269 մլն տոկոսներ − շահաբաժիններ)։ Այսինքն՝ պետությունը ոչ միայն գումար է տվել, այլև հիմա ավելի մեծ գումարով «պարգևատրում» է նույն անձանց։

Սա ներդրում չէ։ Սա դասական կոռուպցիա է։ Եվ եթե արդարադատությունը աշխատեր, այս գործով վաղուց պետք է լինեին դատավճիռներ։ Փոխարենը տեսնում ենք, որ համակարգը շարունակում է ծածկել իշխանության հետ կապ ունեցող գործարարներին։

Հասարակությունը պետք է հասկանա․

Մինչ իրական ձեռնարկատերերը պայքարում են գոյատևելու համար, իշխանության շրջապատի ընկերությունները ստանում են հսկայական գումարներ։

Մինչ մենք խոսում ենք տնտեսական աճից, պետական փողերը լվացվում են «ներդրումային ծրագրերի» տակ։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը