Լրահոս

11.09.2025 22:13


Վայոց Ձորի մարզում «ՎԱԶ 21-07»-ը մի քանի պտույտ շրջվելով հայտնվել է ձորում․ ընտանիքի 5 անդամներ, այդ թվում՝ երեխան, տեղափոխվել են հիվանդանոց

Վայոց Ձորի մարզում «ՎԱԶ 21-07»-ը մի քանի պտույտ շրջվելով հայտնվել է ձորում․ ընտանիքի 5 անդամներ, այդ թվում՝ երեխան, տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի Մալիշկա բնակավայրի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվելով հայտնվել է ձորում։ Վթարի հետևանքով 5 հոգի, որոնցից մեկը՝ անչափահաս, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վայոց Ձոր» բժշկական կենտրոն։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, զինվորականները, ինչպես նաև օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները և «Վայոց Ձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը։

Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ բոլորն ընտանիքի անդամներ են։

Այս խորագրի վերջին նյութերը