Լրահոս

26.12.2011 13:33


Թուրք հակերները «ջարդել» են Վալերի Բոյերի կայքը

Թուրք հակերները «ջարդել» են Վալերի Բոյերի կայքը

Թուրք հակերները կիրակի հարձակման են ենթարկել Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր, Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենագծի հեղինակ Վալերի Բոյերի անձնական կայքէջը: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» օրաթերթը։

«Այնքան մտքի ազատություն հարգող երկիր եք, որ ձեր մտքի ազատությունն արտահայտում եք Հայոց ցեղասպանությունը մերժելու իրականությունը բարձրաձայողներին բանտ նետելով: Այնքան երկերեսանի եք, որ մեր երկրի հետ ուրիշ, այլ երկրների հետ՝ այլ չափանիշներով եք վարվում: Ձեր Ազգային ժողովը նախ թող Ալժիրում մարդկության դեմ կատարված հանցագործությունը քննի: Դո՛ւք, սփյուռքահայեր, վախենում եք պետության արխիվները բացելուց և իրականության հետ դեմ հանդիման դուրս գալուց, իսկ դո՛ւք, ֆրանսիացիներ, քվեի համար պատմությունն անտեսող խեղճեր եք»,–ասված է հակերների թողած թուրքերեն և անգլերեն գրության մեջ։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Ազգային ժողովը դեկտեմբերի 22–ին ընդունեց ռասիզմի դեմ պայքարի և Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որի համաձայն՝ Հայոց ցեղասպանությունը ժխտողները կդատապարտվեն 1 տարվա ազատազրկման և կտուգանվեն 45 հազ. եվրոյով։

Այս խորագրի վերջին նյութերը