Քաղաքական

10.09.2025 16:48


Եկեղեցին երբեք կարիք չունի ֆեյքերի. Մայր Աթոռ

Եկեղեցին երբեք կարիք չունի ֆեյքերի. Մայր Աթոռ

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հայտնում է.

««Զարկերակ» կայքի և Հ1 հ/ը կայքում անմիջապես արտատպված հոդվածի առնչությամբ բազմաթիվ հարցումներին ի պատասխան ցանկանում ենք տեղեկացնել, հոդվածում կատարված վերագրումները կեղծ են ու մտացածին։ Եկեղեցին երբեք կարիք չունի ֆեյքերի՝ որևէ ճշմարտություն և հարց բարձրաձայնելու համար։

Մայր Աթոռի տեղեկատվական բաժինն իր գործառույթների շրջանակներում բնականաբար տարբեր ձևաչափերով մշտապես կապի մեջ է և համագործակցում է Եկեղեցու թեմերի մամլո պատասխանատուների և հոգևորականների հետ։ Տեղեկատվության պատշաճ տարածման նպատակով Տեղեկատվականը ունի եկեղեցականաց առանձին խմբեր, որոնց հետ ըստ անհրաժեշտության կազմակերպվում են խորհրդակցություններ և թեմատիկ քննարկումներ»:

Այս խորագրի վերջին նյութերը