Կարծիք

10.09.2025 16:37


Երևանի բյուջեի չիրացված աշխատանքների հերթական վկայությունը (տեսանյութ)

Երևանի բյուջեի չիրացված աշխատանքների հերթական վկայությունը (տեսանյութ)

Երևան քաղաքի 2025 թ. բյուջեի 70-րդ կետով նախատեսված է Ագաթանգեղոս 7 բակային տարածքների և խաղահրապարակների հիմնանորոգում և պահպանում։ Ծրագրի համար հատկացվել է 5,096,575.7 դրամ։

Սակայն իրականությունը հետևյալն է․

• տարածքը պարզապես քանդել են և չորս օր ոչինչ չեն արել,

• բնակելի տները, խանութները և դեղատները խեղդվում են փոշու մեջ,

• առևտրի օբյեկտների գործունեությունը դադարել է, որովհետև ապրանքները փոշով են պատված, մարդիկ խուսափում են անապատ հիշեցնող փոշու միջոցով քայլել,

Այս ամենը ցույց է տալիս փնթի, անպատասխանատու ու չվերահսկվող աշխատանքների կազմակերպում․ քաղաքացիները մնում են վնասի և անհարմարության մեջ, իսկ բյուջետային միջոցները ծախսվում են անարդյունավետ։

Հիմա հարցս. ո՞վ է պատասխան տալու այս իրավիճակի համար։ Ո՞ւր է վերահսկողությունը, որ բյուջեի յուրաքանչյուր դրամ ծառայեր քաղաքացուն, ոչ թե դարձներ նրա կյանքը ավելի դժոխային…

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը