Լրահոս

26.12.2011 13:08


Ստյոպա Սաֆարյան. «2011թ. որևէ լավ հիշողություն չի արթնացնելու»

Ստյոպա Սաֆարյան. «2011թ.  որևէ լավ հիշողություն չի արթնացնելու» –2011թ.  որևէ լավ հիշողություն չի արթնացնելու,–ամփոփելով քաղաքական տարին` այսօր հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը։ Բանախոսը հիմնականում բացասական գնահատական է տվել ներքաղաքական գործընթացներին։ Նույնը վերաբերում է նաև ներկա իշխանությունների արտաքին քաղաքականությանը։ Սաֆարյանը նշել է, որ եթե նույնիսկ Հայաստանի դերակատարումը մեծացել է արտաքին քաղաքականության մեջ և տարածաշրջանում, ապա դա պայմանավորված է ոչ թե ներկա իշխանությունների հաջող ու խելամիտ քաղաքականությամբ, այլ մի շարք այլ գործոններով, մի քիչ էլ բախտով. –Ժամանակին հայ–թուրքական արձանագրությունների ժամանակ բախտներս բերեց Իլհամ Ալիևի մեծ ախորժակի ու Էրդողանի ցինիկ պահվածքի շնորհիվ։ Ինչ վերաբերվում է գալիք ընտրություններում«Ժառանգության»  մարտավարությանը, ապա Սաֆարյանն ասել է. –Անցած չորս տարիներն ամփոփելով, կարծում եմ՝ «Ժառանգություն»–ը շատ ավելի մեծ հավակնություններ ունենալու իրավունքը վաստակել է ու մասնակցելու է այս իշխանությանը այլընտրանքի ձևավորմանը։ Թե ում հետ, կարծում եմ` դեռևս վաղ է դրա մասին խոսելը, մենք էլ դեռ ներսում չենք քննարկել մանրամասն այս հարցը։ Եկող տարվա ընթացքում մենք ավելի հստակ պատասխաններ կտանք։ Մի բան պարզ է՝ մենք դրել ենք երկրում արտակարգ, համակարգային փոփոխությունների հրամայականի հարցը։ Սաֆարյանը ասուլիսի վերջնամասում ավելացրել է նաև, թե  ընտրողին միայն իմպիչմենտով ներկայանալը «նշանակում է ասել՝ եկեք քանդենք ամեն ինչ՝ չասելով, թե ինչ ենք ստեղծում»։ 7or.am  

Այս խորագրի վերջին նյութերը