ՊԵԿ-ը տվյալներ չունի, թե որքան գումար է վերադարձել ՀՀ բյուջե Ջենիֆեր Լոպեսի համերգից
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն Ջենիֆեր Լոպեսի՝ Երևանում կայացած համերգից հետո բյուջետային մուտքերի վերաբերյալ կոնկրետ տվյալներ չունի։ Այս մասին կոմիտեց հայտնել են Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան։
Ավելի վաղ մենք գրել էինք, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը չէր հաշվել, թե որքան գումար կվերադառնա պետբյուջե համաշխարհային աստղի համերգի արդյունքում, որի համար իշխանությունները հատկացրել էին 6 մլն դոլար։ Միաժամանակ, նախարարությունում առաջարկել էին դիմել Պետական եկամուտների կոմիտե։
Կոմիտեից հայտնել են, որ շրջանառության հարկ վճարող սուբյեկտները հայտարարագրում են իրացման շրջանառությունը և հարկային վճարումները յուրաքանչյուր եռամսյակ, միկրոբիզնեսի սուբյեկտները՝ տարեկան, իսկ ԱԱՀ վճարողները՝ ամսական։
ՊԵԿ-ը նկատել է, որ նման համերգներից հետո տնտեսական տվյալների վերլուծությունը կարող է իրականացվել երկարաժամկետ կտրվածքով, քանի որ միջոցառումներից հետո բյուջետային մուտքերը որոշակի ժամանակ անց են երևում։ Սակայն, ըստ նրանց, նույնիսկ բյուջեում արտացոլվելուց հետո, դժվար է գնահատել մեկ միջոցառման ազդեցությունը հարկային մուտքերի աճի վրա։
«Միաժամանակ ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման, ապրանքների մատակարարման կամ դրանց ստացման դեպքում դուրս գրվող հարկային հաշիվներում և հաշվի վավերագրերում չի նախատեսվում անվանում։ Հաշվարկային փաստաթղթերում ծառայության մատուցման, աշխատանքների կատարման, ապրանքների մատակարարման անվանումները լրացվում են հարկ վճարողների կողմից կամայականորեն։ Ուստի կատարված գործընթացները և դրանից առաջացած հարկերը հնարավոր չէ նույնականացնել ու վերագրել վերը նշված համակարգին»,–պարզաբանել է կոմիտեն։
Նշենք, որ շրջագայության շրջանակում Լոպեսը համերգներով հանդես է եկել նաև Ղազախստանում և Ուզբեկստանում։ Աստանայում և Ալմաթիում կայացած համերգները, պաշտոնական տվյալներով, բյուջեն համալրել են 1,6 մլն դոլարով։ Լոպեսի համերգը Տաշքենդում նպաստել է 3,3 մլն դոլարի հարկային մուտքերի։
Միաժամանակ, Հայաստանի իշխանությունները, ի տարբերություն Ղազախստանի և Ուզբեկստանի, որոնք պետական գանձարանից ոչ մի կոպեկ չեն ծախսել, միջոցառման անցկացման համար պաշտոնապես բյուջեից հատկացրել են 6 մլն դոլար։

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru