Մոսկվայում բողոքի գործողություններին մասնակցել են 30–100 հազ. մարդ
Դեկտեմբերի 24–ին Մոսկվայի Սախարովի անվան հրապարակում տեղի ունեցած «Հանուն արդար ընտրությունների» հանրահավաքի մասնակիցների թիվը, ըստ անվտանգության ուժերի, ավելի մեծ էր, քան դեկտեմբերի 10–ին Մանեժնայա հրապարակի բողոքի գործողության ժամանակ։ Ըստ պաշտոնական տվյալների՝ ցուցարարների թիվը հասել է 30 հազ.–ի, իսկ կազմակերպիչների հաշվարկով այն անցել է 100 հազ.–ից։
Հանրահավաքին ելույթ են ունեցել նաև ՌԴ նախկին վարչապետ Միխայիլ Կասյանովը և ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը։ Նրանք կոչ են արել նախագահական ընտրությունների անցկացման օրը տեղափոխել ապրիլի վերջը, երբ ուժի մեջ կմտնեն նախագահի թեկնածուների գրանցումը դյուրացնող փոփոխությունները։
Հաջորդ հանրահավաքը նշանակվել է 2012թ. փետրվարին՝ նախագահական ընտրություններից մեկ ամիս առաջ։ Տեղեկացնենք, որ նախատեսվում է Ռուսաստանի նախագահական ընտրությունները անցկացնել 2012թ. մարտի 4–ին։