Հատած և ծաղկամաններով տոնածառների արժեքը Ամանորի նախաշեմին
Սոճիների գներն այս տարի սկսվում են 30.000 դրամից և հասնում մինչև 70.000 դրամի: Ըստ վաճառաողների խոսքերի՝ սոճիները հիմնականում բերվել են Գերմանիայից։ Բացի հատված տոնածառներից, մայրաքաղաքում վաճառվում են նաև ծաղկամաններով եղևնիներ, որոնք մեծ մասամբ ներկրվում են Հոլանդիայից: Ըստ փորձագետների՝ բնական տոնածառների պահանջարկն այսօր բավական մեծ է: Ի տարբերություն հատածների, սակայն, ծաղկամաններով տոնածառները ավելի թանկ են` 55.000-180.000 դրամ։
Տոնածառներ են ներկրվում նաև Իրանից, որոնք համեմատաբար ավելի էժան են հոլանդական և գերմանական տոնածառներից։ Պաշտոնապես հայկական եղևնիներ չեն վաճառվում, բայց չի բացառվում, որ շուկայում դրանք գերմանականի կամ հոլանդականի պիտակի տակ վաճառվեն։
Ամանորը կենդանի տոնածառով դիմավորել ցանկացողներին Երևանի կենդանաբանական այգին այլ տարբերակ է առաջարկում. վարձակալությամբ ծաղկամանով եղևնիներ ընտրել հենց իրենց մոտից` 25.000 դրամով, իսկ ձեռքբերման համար 40.000 դրամով: