Լրահոս

05.09.2025 13:16


Երևանում 2-րդ համարի ավտոբուսը բախվել է 2 այլ մեքենաների ու հայտնվել մայթին, վարորդը ղեկին չի եղել

Երևանում 2-րդ համարի ավտոբուսը բախվել է 2 այլ մեքենաների ու հայտնվել մայթին, վարորդը ղեկին չի եղել

Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանի Մալաթիա Սեբաստիա համայնքում։ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ին պատկանող 2-րդ համարի երթուղին սպասարկող ճանապարհին կայանված ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվելով երկու թեթև մարդատար ավտոմեքենայի հայտնվել մայթին։ NEWS.am-ի լրագրողը հայտնում է, որ դեպքի պահին ավտոբուսի վարորդը ղեկին չի եղել։

Նախնական տեղեկություններով՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։

Այս խորագրի վերջին նյութերը