Քաղաքական

05.09.2025 09:00


ՔՊ-ական Նարեկ Մկրտչյանի եղբայրը առաջին անգամը չէ աչքի ընկել իր անհավասարակշիռ վարքով (տեսանյութ)

ՔՊ-ական Նարեկ Մկրտչյանի եղբայրը առաջին անգամը չէ աչքի ընկել իր անհավասարակշիռ վարքով (տեսանյութ)

Հրապարակը գրում է․ «Պարզվում է` ԱՄՆ-ում նորանշանակ դեսպան, ՔՊ-ական Նարեկ Մկրտչյանի եղբայրը առաջին անգամը չէ աչքի ընկել իր անհավասարակշիռ վարքով, մոտ երկու տարի առաջ էլ նա պարեկների հետ քաշքշուքի մեջ է հայտնվել՝ ըստ ամենայնի նույն կասկածանքով, ինչի համար երեկ ձերբակալվել է: Մեր ձեռքի տակ է հայտնվել պարեկների հետ նախորդ միջադեպի տեսանյութը:

Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը ավելի վաղ հայտնել էր, որ Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի ծառայողները Փարաքար համայնքի Երևանյան փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են տրանսպորտային միջոց։ Այդ պահին ուղևորը դուրս է եկել մեքենայից և դիմել փախուստի՝ ճանապարհին նետելով իր մոտ եղած իրերը՝ ատրճանակ և փոշենման զանգված։

Մեքենայի վարորդը նույն պահին ձերբակալվել է և տեղափոխվել ոստիկանության Վաղարշապատի բաժին։

Այս խորագրի վերջին նյութերը