Կարծիք

04.09.2025 15:28


Ինչո՞ւ Փաշինյանն Ալիևի ելույթի համար բողոքեց Չինաստանում, և ո՞ւմ էր ուղղված այդ բողոքը

Ինչո՞ւ Փաշինյանն Ալիևի ելույթի համար բողոքեց Չինաստանում, և ո՞ւմ էր ուղղված այդ բողոքը

Եթե ուշադրություն դարձնենք Փաշինյանի և Ալիևի ելույթներին Չինաստանում, ապա կարող ենք արձանագրել, որ նրանց միջև կար գրեթե լիակատար համաձայնություն:

Ի դեպ,դրա մասին, օրերս նշեց նաև Թուրքիայի նախագահը:

Այնուամենայնիվ, Փաշինյանն բողոքեց Ալիևի մի ձևակերպումից, որը վերաբերվում էր Ադրբեջանըև Նախիջևանինկապող ապագա միջանցքին:

Փաշինյանի ձևակերպմամբ այն հետևյալ ձև ուներ.

«...Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը պատմական շրջադարձային կետ է։

Քննարկվում է տրանսպորտային հաղորդակցությունների բացման հարցը, այդ թվում՝ Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև անխոչընդոտ հաղորդակցությունը Հայաստանի տարածքով՝ փոխշահավետ հիմունքներով։

Հռչակագրում համաձայնեցվել է որոշակի տերմինաբանություն, որի ճիշտ օգտագործումը նպաստում է կառուցողական մթնոլորտի ստեղծմանը։

Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ստորագրվել է հուշագիր «Թրամփի ուղին դեպի միջազգային խաղաղություն և բարգավաճում» ներդրումային ծրագրի վերաբերյալ...»։

Ալիևի ելույթում, այս մասը ավելի անկեղծ ձևով էր ներկայացված, որտեղ Ադրբեջանի նախագահըհայտարարել էր հետևյալը.

«...Միջին միջանցքը հուսալի և անվտանգ երթուղի է, որը կապում է Չինաստանը, Կենտրոնական Ասիան և Եվրոպան Ադրբեջանի միջոցով: 2022 թվականից ի վեր Միջին միջանցքով Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումների ծավալը աճել է գրեթե 90%-ով: Այս միջանցքով բեռների տարանցման ժամանակը զգալիորեն կրճատվել է: Վերջերս կնքված համաձայնագրերը, որոնք միացնում են Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ, կօգնեն ընդլայնել միջազգային փոխադրումների տարանցիկ հնարավորությունները:

Համոզված եմ, որ Զանգեզուրի միջանցքը շուտով կդառնա Միջին միջանցքի ևս մեկ կարևոր հատված...»:

Ալիևը հայտարարել է այն, ինչ եղել է, սակայն դա դուր չի եկել Փաշինյանին, քանի որ վերջինս փորձում է կոծկել Զանգեզուրի միջանցքը այլ ձևակերպումներով, որպեսզի դա կարողանա հրամցնել, գոնե իր փոքրաթիվ կոմնակիցներին Հայաստանում:

Մինչդեռ Ալիևը ամեն կերպ փորձում է նվաստացնել Փաշինյանին նման ձևակերպումներով, կարծես հիշեցնելով, որ իրենից է կախված, թե հայ հանրությունը ինչպես կվերաբերվի Փաշինյանի խաբեությանը:

Բացի այդ, Ալիևը նման ձևակերպումներով, փորձում է սովորեցնել հայ հանրությանը, որ Զանգեզուրի միջանցքի շուրջ պայմանավորվածությունները արդեն անշրջելի են և անկախ նրանից, թե ով կղեկավարի Հայաստանը, պիտի հաշտվի այդ փաստի հետ:

Այսինքն, Ալիևը նման վերվելակերպով, ոչ միայն հասկացնում է Փաշինյանին, որ նրա ապագան, ինչ-որ չափով իր գրպանում է գտնվում, այլև փորձում է սովորեցնել հայ հանրությանը, որ այդ միջանցքի լինելիությունը այլևս չի վիճարկվելու:

Հենց այդ պատճառով էլ Փաշինյանը նյարդայնանում է Ալիևի այս խոսույթից՝ կարծես բողոքելով, հավանաբար Թրամփին, որ Ալիևը իր խոստումը՝ թաքցնել հայ հանրությունից իրականությունը, խախտում է:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը