Վարկային տենդ․ Փաշինյանը ևս 39 մլն եվրո պարտք է վերցնում
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կարիքների համար Երևան մաքսային և լոգիստիկ կենտրոն կառուցելու նպատակով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջև կնքել վարկային և դրամաշնորհային համաձայնագրեր:
Համաձայնագրերով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը հատկացնել 45.0 մլն եվրո ֆինանսական միջոցներ, որից վարկային միջոցներ` 39.0 մլն եվրո (վարկային միջոցները նախատեսվում է հատկացնել 2 տրանշով` Տրանշ 1՝ 30.0 մլն և Տրանշ 2՝ 9.0 մլն), իսկ դրամաշնորհային միջոցներ՝ 6.0 մլն եվրո:
Միաժամանակ Համաձայնագրերի հաստատման շրջանակում նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը հատկացնել 875.0 հազար եվրո գումար, որը ուղղվելու է ծրագրի իրականացման տեխնիկական աջակցությանը (մոբիլիզացմանը)՝ որպես դրամաշնորհ:
Համաձայնագրերով վարկային և դրամաշնորհային ֆինանսական միջոցներում ներառված չէ ՀՀ կառավարության համաֆինանսավորման մասը, որն ուղղվելու է ՀՀ-ում ԱԱՀ-ի գծով պարտավորությունների վճարմանը: ՀՀ կառավարության կողմից վարկային ու դրամաշնորհային միջոցների համաֆինանսավորման չափը կկազմի 9.0 մլն եվրո, որից` 7.8 մլն եվրոն վարկային միջոցների գծով (Տրանշ 1՝ 6.0 մլն եվրո և Տրանշ 2՝ 1.8 մլն եվրո), իսկ 1.2 մլն եվրոն՝ դրամաշնորհային միջոցների գծով:
Ծրագրի շրջանակում նախատեսվում է կառուցել արտաքին տնտեսական գործունեության կենտրոն (ԱՏԳ) և ՀՀ ՊԵԿ վարչական շենք (վարչական շենքի կառուցման ծախսերն իրականացվելու է ՀՀ պետական բյուջեի ներքին աղբյուրների հաշվին), որի ընդհանուր մակերեսը կազմում է 19.1 հա։ 13.5 հա նախատեսվում է ԱՏԳ կենտրոնի և դրա ենթակառուցվածքների համար, իսկ 5.6 հա վարչական շենքերի և դրանց ենթակառուցվածքների համար:
Վարկային համաձայնագրի նախագծի վարկավորման պայմանները հետևյալն են.
վարկի գումար` 39 մլն եվրո,
վարկի արժույթ՝ եվրո,
Ծրագրի իրականացման համար ԵՄ Հարևանության ներդրումային հարթակից (EU NIP) կտրամադրվի 6 մլն եվրո դրամաշնորհ,
վարկը տրամադրվելու է երկու տրանշով, Տրանշ 1` 30 մլն եվրո, Տրանշ 2` 9 մլն եվրո,
վարկի տոկոսադրույքի տեսակ՝ լողացող,
վարկի տարեկան տոկոսադրույք՝ 6-ամսյա Euribor + 1% մարժա,
վարկի սպասարկման գծով վճարումների հաճախականություն` կիսամյակային,
միանվագ կոմիսիոն վճար՝ վարկի գումարի 1%-ի չափով, որը ենթակա է վճարման վարկային միջոցների հաշվին՝ առանձին յուրաքանչյուր տրանշի համար՝ ուժի մեջ մտնելու կամ հասանելի դառնալու ամսաթվին կամ դրանից հետո 7 օրվա ընթացքում,
պարտավորության վճար՝ տարեկան 0.5% դրույքաչափ, որը հաշվարկվում է վարկի չմասհանված գումարի նկատմամբ՝ սկսած համաձայնագրի ստորագրումից 60 օր հետո՝ Տրանշ 1-ի համար, և հասանելի դառնալուց հետո 60 օր հետո՝ Տրանշ 2-ի համար:
վարկի մայր գումարի մարումները կատարվելու են 22 հավասարաչափ կիսամյակային վճարումների միջոցով՝ առանձին յուրաքանչյուր տրանշի համար,
վարկի ժամկետ՝
Տրանշ 1-ի ժամկետ՝ վարկային համաձայնագրի ստորագրումից հետո 15 տարի, որից արտոնյալը՝ 4 տարի,
Տրանշ 2-ի ժամկետ՝ տրանշի հասանելիությունից հետո 15 տարի, որից արտոնյալը՝ 4 տարի,
վարկի օգտագործված և չմարված ամբողջ գումարի կամ դրա մի մասի տոկոսադրույքը կարելի է փոխել լողացողից ֆիքսվածի՝ ՎԶԵԲ-ի ընթացակարգերին համապատասխան (նվազագույնը՝ 5 մլն եվրո),
վարկային միջոցների մասհանման վերջնաժամկետ՝ Համաձայնագրի ստորագրման ամսաթվից 5 տարի կամ ՎԶԵԲ-ի կողմից սահմանված և դրա մասին տեղեկացված որևէ այլ ուշ ամսաթիվ:
Որոշումը կայացվեց կառավարության այսօրվա՝ սեպտեմբերի 4-ի նիստում:
Վարկային տենդ․ Փաշինյանը ևս 39 մլն եվրո պարտք է վերցնում
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կարիքների համար Երևան մաքսային և լոգիստիկ կենտրոն կառուցելու նպատակով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջև կնքել վարկային և դրամաշնորհային համաձայնագրեր:
Համաձայնագրերով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը հատկացնել 45.0 մլն եվրո ֆինանսական միջոցներ, որից վարկային միջոցներ` 39.0 մլն եվրո (վարկային միջոցները նախատեսվում է հատկացնել 2 տրանշով` Տրանշ 1՝ 30.0 մլն և Տրանշ 2՝ 9.0 մլն), իսկ դրամաշնորհային միջոցներ՝ 6.0 մլն եվրո:
Միաժամանակ Համաձայնագրերի հաստատման շրջանակում նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը հատկացնել 875.0 հազար եվրո գումար, որը ուղղվելու է ծրագրի իրականացման տեխնիկական աջակցությանը (մոբիլիզացմանը)՝ որպես դրամաշնորհ:
Համաձայնագրերով վարկային և դրամաշնորհային ֆինանսական միջոցներում ներառված չէ ՀՀ կառավարության համաֆինանսավորման մասը, որն ուղղվելու է ՀՀ-ում ԱԱՀ-ի գծով պարտավորությունների վճարմանը: ՀՀ կառավարության կողմից վարկային ու դրամաշնորհային միջոցների համաֆինանսավորման չափը կկազմի 9.0 մլն եվրո, որից` 7.8 մլն եվրոն վարկային միջոցների գծով (Տրանշ 1՝ 6.0 մլն եվրո և Տրանշ 2՝ 1.8 մլն եվրո), իսկ 1.2 մլն եվրոն՝ դրամաշնորհային միջոցների գծով:
Ծրագրի շրջանակում նախատեսվում է կառուցել արտաքին տնտեսական գործունեության կենտրոն (ԱՏԳ) և ՀՀ ՊԵԿ վարչական շենք (վարչական շենքի կառուցման ծախսերն իրականացվելու է ՀՀ պետական բյուջեի ներքին աղբյուրների հաշվին), որի ընդհանուր մակերեսը կազմում է 19.1 հա։ 13.5 հա նախատեսվում է ԱՏԳ կենտրոնի և դրա ենթակառուցվածքների համար, իսկ 5.6 հա վարչական շենքերի և դրանց ենթակառուցվածքների համար:
Վարկային համաձայնագրի նախագծի վարկավորման պայմանները հետևյալն են.
Որոշումը կայացվեց կառավարության այսօրվա՝ սեպտեմբերի 4-ի նիստում:
Աղբյուրը՝ yerevan.today