Լրահոս

24.12.2011 12:57


Ուկրաինայի նախագահն անհարմար դրության մեջ է հայտնվել

Ուկրաինայի նախագահն անհարմար դրության մեջ է հայտնվել

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը մամուլի ասուլիսի ժամանակ անհարմար դրության մեջ է հայտնվել։ Ներկաներից մեկը նրան հարցրել է.

«Դուք այսօր բազմիցս հայտարարեցիք, որ երկրի տնտեսությունը վատ վիճակում է, մարդիկ կյանքի բարեկեցության փոփոխություն չեն զգում, բյուջեում ո՛չ չեռնոբիլցիների, ո՛չ աֆղանցիների համար գումար չկա, բայց միաժամանակ մենք ամեն օր տեսնում ենք, թե ինչպես է բերեկեցիկ դառնում անձամբ Ձեր կյանքը։ Մենք տեսնում ենք, թե ինչպես եք Դուք մեկ մլն դոլարով ուղղաթիռ վարձում այն ընկերությունից, որը, ըստ հետաքննության, պատկանում է ձեր տղային։ Մենք գիտեինք, որ Նիժեգորիեայում շարունակվում է շինարարությունը, որը նույնպես վերահսկվում է Ձեր որդու կողմից։ Ասեք՝ ո՞րն է այս անհամապատասխանությունը, ո՞րն է գաղտնիքը, որ երկրի վիճակը վատ է, իսկ Ձեզ մոտ ամեն ինչ այքան լավ է»։

Այս հարցը Յանուկովիչին ակնհայտորեն շփոթեցրել է։ Նա նախ սկսել է ծիծաղել, հետո պատասխանել է, թե այդ խոսակցություններին իրեն քիչ են հետաքրքրում։

«Ասեմ, թե ինչու։ Ես քիչ ժամանակ եմ ունենում վայելքների համար։ Շատ քիչ։ Օրինակ երեկ ես գիշեր մոտավորապես ժամը 3–ին եմ եկել տուն, իսկ այսօր արթնացել եմ առավոտյան 6–ին։ Երեկ չէ առաջին օրը մի քիչ ավելի շուտ և այդպես շարունակ։ Դրա համար ես չգիտեմ, թե ինչ քաղցր կյանքի մասին եք դուք խոսում և շարունակ քննարկում իմ ընտանիքի թեման։ Ուզում եմ ասել, որ ես ձեզ չեմ նախանձում»։

Այս վերջին արտահայտությունը թե՛ Յանուկովիչի, թե՞ լրագրողների ծիծաղն է առաջացրել։

Կից ներկայացնում ենք տեսանյութը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը