Լրահոս

24.12.2011 11:34


Կուբայում 3 հազ. բանտարկյալի հանաներում է շնորհվել

Կուբայի առջնորդ Ռաուլ Կաստրոն դեկտեմբերի 23–ին հայտարարել է, թե իշխանությունները համաներում կշնորհեն մոտ 3 հազ. բանտարկյալի, այդ թվում՝ 86 արտասահմանցու 25 պետությունից։ Այս մասին հաղորդում է «Ֆրանս պրես»–ը։

Կաստրոն նշել է, որ բանտարկյալներին ազատ կարձակեն ամենամոտ ժամանակներում։ Նրա խոսքերով՝ իշխանություններն այս քայլին են գնում մարդասիրական նկատառումներից ելնելով։

Ինչպես նշվում է կառավարության պաշտոնական որոշման մեջ, համաներում է շնորհվում 60–ն անց մարդկանց, կանանց, հիվանդներին, ինչպես նաև երիտասարդներին, որոնք ավելի վաղ հանցագործություն չեն կատարել։

Այս խորագրի վերջին նյութերը