Ռուս-ադրբեջանական հարաբերություններում «լոլիկային պատերազմ» է սկսվել
Իլհամ Ալիևը, Ռուսաստանի նկատմամբ իր անմիտ քաղաքականությամբ, ծանր վիճակի մեջ է դրել երկրի գյուղատնտեսությունը, հատկապես՝ լոլիկներով զբաղվող ադրբեջանցի ֆերմերներին:
Արդյունքում, ադրբեջանական գյուղատնտեսական ոլորտը, որն ավանդաբար կողմնորոշված էր դեպի ռուսական շուկա, բախվել է պահանջարկի կտրուկ անկման հետ, ինչը հանգեցրել է չվաճառված արտադրանքի հսկայական կուտակման և լուրջ տնտեսական կորուստների, նշում են այդ ոլորտով զբաղվող փորձագետները։
Մինչև վերջերս ռուսական շուկան անվիճելի առաջատարն էր ադրբեջանական լոլիկի սպառման մեջ՝ կլանելով արտահանման ընդհանուր ծավալի ավելի քան 96%-ը։ Մնացած չնչին մասնաբաժինները բաժին էին ընկնում Բելառուսին և Լեհաստանին։
Սակայն իրավիճակը համեմատաբար վերջերս կտրուկ փոխվել է։ Ռուսաստանի հետաքրքրությունը ադրբեջանական արտադրանքի նկատմամբ, տրամաբանորեն, զգալիորեն թուլացել է։
Ռուսական փորձագետների կարծիքով՝ ռուս ներմուծողներն այժմ նախընտրում են այլ երկրների մատակարարներին, ինչպիսիք են Թուրքմենստանը, Չինաստանը, Իրանը, Ղազախստանը և Ուզբեկստանը, որոնք առաջարկում են ավելի բարենպաստ գնային պայմաններ։ Արդյունքում, Ադրբեջանի ներքին շուկան կրիտիկական ձևով գերհագեցած է, և բերքի զգալի ավելցուկ է առաջացել, որը գրեթե անհնար է իրացնել: Տեղական լրատվամիջոցները իրավիճակը նկարագրում են որպես գյուղատնտեսության համար իսկական աղետ՝ ընդգծելով, որ բերքի մեծ մասը պարզապես փտում է դաշտերում։
Այս ֆոնին ադրբեջանցի գյուղացիները բացահայտորեն արտահայտում են իրենց դժգոհությունը Իլհամ Ալիևի նկատմամբ։ Մարդիկ, ովքեր գրեթե ամբողջ կյանքը նվիրել են լոլիկին, համոզված են, որ իրենց խնդիրների պատճառը պետության ղեկավարի «հակառուսական քաղաքականությունն» է, որը, նրանց կարծիքով, հրահրել է խոշոր ռուս ներմուծողների լուռ դավադրությունը և քաղաքական պատճառներով ադրբեջանական բանջարեղեն գնելուց նրանց հրաժարվելը:
Ադրբեջանի իշխանությունները փորձում են այլընտրանքային շուկաներ որոնել իրենց լոլիկի արտահանման համար:
Կովկասյան պահածոների գործարանի տնօրեն Ֆամիլ Գեյբուլլաևը հայտարարել է ադրբեջանական լոլիկի՝ ԱՄՆ մատակարարումների մեկնարկի մասին: Սակայն, առայժմ խոսքը միայն պահածոների չափազանց փոքր խմբաքանակների մասին է, որոնք չեն կարող փոխհատուցել ռուսական շուկայից կրած կորուստները։
ԱՄՆ-ն Ադրբեջանից հեռու ավելի քան 10 հազար կմ, մինչդեռ Ռուսաստանի հետ սահմանակից է, նշում են այդ երկրի գյուղացիները, հեգնելով, որ Թրամփի կողմից Ալիևին «մեծ լիդեր անվանելը», ոչ մի օգուտ չի բերել դեպի ԱՄՆ ադրբեջանական լոլիկի արտահանման հարցում:
Բնականաբար, ամերիկյան շուկան, որն ապահովված է սեփական լոլիկների բերքով և Մեքսիկայից մատակարարումներով, էական հետաքրքրություն չի ցուցաբերում թարմ ադրբեջանական լոլիկի նկատմամբ։ Ամերիկայի հարևանը Մեքսիկան է, այլ ոչ թե Ադրբեջանը, հեգնանքով նշում են ռուս փորձագետները, ակնարկելով, որ այժմ Ադրբեջանից, Հայաստանից, Վրաստանից հարյուրավոր բեռնատարներ են կայանված ռուս-վրացական ճանապարհին, որոնց ցուցադրաբար արգելվում է մուտք գործել կամ թույլատրվում է մուտք գործել երկար ժամերի ստուգումից հետո։ Մթերքը փտում է։ Իսկ խանութներում վաճառվում են կիսափտած լոլիկներ:
Այս ամենի արդյունքում նույնիսկ ադրբեջանցի որոշ փորձագետներնել են խոստովանում, որ ադրբեջանական լոլիկի Ռուսաստան արտահանումը մի ժամանակ ծաղկող հոսքը բախվել է լուրջ խոչընդոտների, ինչը ադրբեջանցի գյուղացիներին դրել է ծայրահեղ դժվարին իրավիճակում և բացահայտել է այդ երկրի տնտեսության խոցելիությունը՝ անկարող լինելով ինքնուրույն լուծել հիմնական խնդիրները։

Սա է իրականությունը:
Արտակ Հակոբյան
Աղբյուրը` Zham.am