Աշխարհ

01.09.2025 15:51


Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդում է, որ ԵԱՀԿ-ն որոշել է փակել Մինսկի խումբը

Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդում է, որ ԵԱՀԿ-ն որոշել է փակել Մինսկի խումբը

Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդում է, որ ԵԱՀԿ-ն փակել է Մինսկի խումբն ու նրա հետ առնչություն ունեցող կառույցները։ Նշվում է, որ նման որոշում է կայացրել ԵԱՀԿ նախարարական խորհուրդը, և ԵԱՀԿ շրջանակում նախկինում ընդունված բոլոր որոշումները, որոնք վերաբերում են հայ-ադրբեջանական «նախկին հակամարտությանը», կորցնում են իրենց ուժը և ենթակա չեն կիրառման:

ԵԱՀԿ քարտուղարությանը հանձնարարվել է ավարտել լուծարումը ոչ ուշ, քան մինչև 2025 թ. դեկտեմբերի 1–ը։

Մինսկի խումբը ԵԱՀԿ անդամ երկրների խումբ է, որը փնտրում էր Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ։

Այս հարցով ՀՀ ԱԳՆ–ի մեկնաբանությունն այս պահին չկա։

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը