Լրահոս

24.12.2011 11:23


Կառավարությունից պահանջում են փոխել իրենց կրծքերը

Կառավարությունից պահանջում են փոխել իրենց կրծքերը

Ինտերպոլը միջազգային հետախուզում է հայտարարել սիլիկոնե կրծքեր արտադրող «Poly Implant Prothese» ընկերության նախկին ղեկավար Ժան–Կլոդ Մասի նկատմամբ։ Այս ընկերության արտադրանքը Ֆրանսիայում ճանաչվել է առողջության համար վտանգավոր։

Ֆրանսիայի կառավարությունը խոստացել է բոլոր ցանկացողներին վճարել անորակ սիլիկոնները հեռացնելու ծախսերը։ Իսկ նրանց թիվը կարող է հասնել 30 հազ.-ի։ Սակայն տուժողների փաստաբաններն արդեն հայտարարել են, որ պահանջելու են ոչ թե պարզապես հեռացնել, այլ պետության հաշվին փոխել անորակ սիլիկոնները և բարոյական վնասը հատուցել։

«Poly Implant Prothese» սիլսիկոններն արդեն հասցրել են հայտնվել 10–յակ երկրներում, այդ թվում Ճապոնիայում, Մեծ Բրիտանիայում և Ռուսաստանում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը