Լրահոս

24.12.2011 11:00


Պուգաչովան իր հարսանիքին Կիրկորովին չի հրավիրել

Պուգաչովան իր հարսանիքին Կիրկորովին չի հրավիրել

62–ամյա Ալլա Պուգաչովան և 35–ամյա հումորիստ Մաքսիմ Գալկինը մոսկովյան ԶԱԳՍ–ում պաշտոնապես գրանցել են իրենց ամուսնությունը, իսկ վաղը կայանալու է նրանց հարսանյաց արարողությունը։ Այս մասին «Twitter»–ի իր էջում գրել է երգիչ և Գալկինի ընկեր Նիկոլայ Բասկովը։ Որպես ապացույց նա տեղադրել է նորապսկաների նկարը՝ ամուսնական մատանին մատներին։

Հարսանիքին հրավիրված են միայն հարազատները և ամենամոտ ընկերները։ Պուգաչովայի նախկին ամուսին Ֆիլիպ Կիրկորովը հրավիրվածների ցանկում չկա։

Պուգաչովան և Գալկինը միասին են արդեն 10 տարի։ Երգչուհին պաշտոնապես ամուսնացել է 5 անգամ։ Առաջին ամուսինը եղել է լիտվացի Միկոլաս Օրբակասը, այնուհետև՝ ռեժիսոր Ալեքսանդր Ստեֆանովիչը, պրոդյուսեր Եվգենի Բոլդինը և երգիչ Ֆիլիպ Կիրկորովը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը