Այսօր Մոսկվայում տասնյակհազարանոց հանրահավաք է տեղի ունենալու
Ինչպես փոխանցում է «ՌԻԱ նովոստին», այսօր՝ դեկտեմբերի 24–ին, Մոսկվայի Սախարովի պողոտայում իշխանությունների կողմից թույլատրված հանրահավաք է տեղի ունենալու «Արդար ընտրությունների համար» կարգախոսով։
Սա կլինի Մոսկվայում երկրորդ մեծ հանրահավաքը, որն անցկացվում է դեկտեմեբրի 4–ի ՌԴ Պետդումայի ընտրություններում տեղ գտած բազմաթիվ ընտրախախտումների դեմ բողոքն արտահայտելու համար։ Դեկտեմբերի 10–ին «Բոլոտնայա» հրապարակում տեղի ունեցած հանրահավաքին մասնակցել է մոտ 30 հազ. մարդ, որոնք պահանջում էին չեղյալ հայտարարել ընտրությունների արդյունքները, ինչպես նաև ԿԸՀ նախագահ Վլադիմիր Չուրովի հրաժարականը։
Այս անգամ կազմակերպիչները հայտարարում են, թե բողոքի գործողությանը կմասնակցի 50 հազ. մարդ։