Կարծիք

31.08.2025 19:57


Երևանում տեղի ունեցած վթարը կարելի էր կանխել, եթե քաղաքային իշխանությունը կատարեր իր պարտականությունը

Երևանում տեղի ունեցած վթարը կարելի էր կանխել, եթե քաղաքային իշխանությունը կատարեր իր պարտականությունը

Երևանում երեկոյան տեղի ունեցած վթարը կարելի էր կանխել, եթե քաղաքային իշխանությունը կատարեր իր պարտականությունը

Տիգրան Մեծի պողոտայի և Գլինկայի խաչմերուկում տեղի ունեցած ավտովթարը վերածվեց ոչ միայն մարդկային ողբերգության, այլև լիովին ի ցույց դրեց Երևանի 2,5 միավորանոց իշխանության բացարձակ անպատասխանատվությունը։

Վթարի հետևանքով մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու հայտնվել հենց այն փոսում, որը քաղաքային իշխանությունը ամիսներ շարունակ թողել էր բաց ու վտանգավոր վիճակում՝ բացարձակ բարձիթողի վիճակ։ Թիթեղյա ցանկապատը, որը պետք է ապահովեր անվտանգությունը, փաստորեն որևէ կերպ չկարողացավ կանխել վթարը։

Ստացվում է, որ Երևանի կենտրոնում, հազարավոր քաղաքացիների երթևեկության վայրում, իշխանությունը տարիներով չի կարողանում փոսալցման աշխատանքներ իրականացնել։

Փոսի վտանգավորությունը վաղուց հայտնի էր՝ լուծում չէր տրվում։

Այս վթարը ուղիղ հետևանք է այն բանի, որ քաղաքային իշխանությունը զբաղված է շոուներով, բայց ոչ՝ քաղաքացիների անվտանգությամբ։
Երևանում ամեն օր քայլում ենք փոսերի, կիսաքանդ տարածքների ու վտանգավոր «ժամանակավոր» ցանկապատերի կողքով։ Այս ամենը, ցավոք, կարող է ամեն րոպե վերածվել ողբերգության։

Քաղաքային իշխանություն կոչվածը պարտավոր է ոչ թե ցուցադրական կերպով բյուջեն թղթի վրա «կառուցել», այլ իրականության մեջ ապահովել անվտանգ քաղաք…

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը