Լրահոս

31.08.2025 09:36


Օդի ջերմաստիճանը Երևանում կհասնի +36–ի

Օդի ջերմաստիճանը Երևանում կհասնի +36–ի

Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր և սեպտեմբերի առաջին օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավային` 2-5մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը աստիճանաբար կբարձրանա 2-5 աստիճանով։

«Oգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1-4-ին ողջ հանրապետությունում` այդ թվում մայրաքաղաք Երևանում, սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ»,–զգուշացնում են կենտրոնից։

Երևան քաղաքում նույնպես օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանն այսօր կհասնի +36–ի։

Այս խորագրի վերջին նյութերը