Ռուսաստանը ՄԱԿ–ի ԱԽ–ին Սիրիայի ճգնաժամի վերաբերյալ նոր բանաձև է ներկայացրել
ՄԱԿ–ում Ռուսաստանի ներկայացուցիչները ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդին նոր բանաձև են ներկայացրել Սիրիայի ճգնաժամի կարգավորման վերաբերյալ, իսկ ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը կրկին հայտարարել է, թե Մոսկվան պնդում է՝ հակամարտության բոլոր մասնակիցների կողմից էլ բռնությունն անթույլատրելի է։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ հղում անելով «Ռոյթերս» գործակալությանը։
Չնայած բանաձևի նոր տարբերակին՝ Գերմանիան արդեն դեմ է արտահայտվել դրան՝ հայտարարելով, թե այն չի համապատասխանում արևմտյան պետությունների բոլոր պահանջներին։
Ռուսաստանը դեկտեմբերի 15–ին ՄԱԿ ԱԽ–ին բանաձև էր ներկայացրել, որտեղ կոչ էր արվում դադարեցնել արյունահեղությունը Սիրիայում։ Փաստաթղթում չէր հիշատակվում արաբական պետության նկատմամբ կիրառվելիք որևէ պաժամիջոցի մասին։