Լրահոս

24.12.2011 10:11


Թուրքական իշխանություններն ազատ են արձակել «Agence France-Presse»–ի լուսանկարչին

Թուրքական իշխանություններն ազատ են արձակել «Agence France-Presse»–ի լուսանկարչին

Թուրքական իշխանությունները դեկտեմբերի 23–ին ազատ են արձակել «Agence France-Presse»–ի լուսանկարիչ Մուստաֆա Օզերին, ում 3 օր առաջ կալանավորել էին քրդական անջատողականների հետ կապի մեջ լինելու կասկածանքով։ Օզերն ասել է, որ իրեն պաշտոնական որևէ մեղադրանք չի առաջադրվել, իսկ կալանավորելուց հետո հարցաքննել են մոտ 26 ժամ։ Բացի Օզերից, իրավապահ մարմինների հատուկ գործողության ընթացքում կալանավորվել է ևս 47 մարդ, որոնցից ավելի քան 20–ը լրագրողներ են։ Դեկտեմբերի 23–ին նրանցից ազատ է արձակվել 6–ը։

2009թ. սկսած` անջատողականների հետ կապ ունենալու կասկածանքով թուրքական իշխանությունները մոտ 700 մարդ են ձերբակալել։ Քուրդ բնակչությունը խոսում է 3500 ձերբակալվածների մասին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը