Քաղաքական

29.08.2025 17:46


Ռուսաստանը մեկնաբանել է Փաշինյանի խոսքերն այն մասին, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունն անցյալում է

Ռուսաստանը մեկնաբանել է Փաշինյանի խոսքերն այն մասին, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունն անցյալում է

«Նույնը կարելի է ասել նրա երեկվա հայտարարության մասին»,-ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Փաշինյանի խոսքերը, որ «նոյեմբերի 9-ը մնացել է նոյեմբերի 9-ին»։

«Այս բոլոր թվերը լեզվական վարժություններ են։ Սա մեկ պատմություն է, իսկ երկրորդ պատմությունը՝ գոյություն ունեցող փաստաթղթերն են։ Ի վերջո, հիմա բոլորը հղում են անում 1990-ականների փաստաթղթերին։ Դրանք նույնպես անցյալից են, բայց բոլորը հղում են անում դրանց։ Հետևաբար, եկեք չմեկնաբանենք ոչ ոճը, ոչ էլ փաստերը։ Փաստերը գործող փաստաթղթերն են։ Ես չեմ լսել, որ որևէ մեկը մերժել է կամ հետ է կանչել դրանք»,-նշեց նա։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը